03 Դեկտեմբեր 2022 | 20:00
Որոշ շրջաններում ձյուն է սպասվում․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Դեկտեմբերի 4-ի գիշերը հանրապետության լեռնային մարզերում, Լոռիում, Տավուշում և Սյունիքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում մառախուղ, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության տարածքում դեկտեմբերի 4-ի գիշերը շրջանների մեծ մասում, 4-ի ցերեկը, 5-ին առանձին շրջաններում, սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում և Սյունիքում ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ: Դեկտեմբերի 6-8-ը սպասվում է առանց տեղումների …