Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի, Աղավնո և Սուս գյուղերի բնակիչներին իրենց բնակավայրերից դուրս գալու համար վերջնաժամկետ էր տրված մինչև այսօր՝ օգոստոսի 25-ը։ Այժմ այս բնակավայրերում բոլորը տարհանված են։ Այս մասին այսօր Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Վիկտորյա Պետրոսյանը։ «Այս պահի դրությամբ Բերձոր, Աղավնո և Ներքին Սուս համայնքներում …