ԱՄՆ-ն ու Ճապոնիան միավորում են ուժերը` ընդդեմ Չինաստանի սպառնալիքի

Լուրեր

29.10.2026 | 15:37
ՌԴ ԶՈՒ-ն Դնեպրում էլեկտրագնացքի է հարվածել․ զոհվել է 13 մարդ
29.10.2026 | 15:36
Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ
29.10.2026 | 15:29
Փաշինյանը շնորհավորել է դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանին ծննդյան 80-ամյակի առթիվ
29.10.2026 | 15:19
Իսպանիայում եռօրյա սուգ է սկսվել գնացքների մահաբեր վթարից հետո․ երկրում բողոքի ցույց է անցկացվել
29.10.2026 | 15:10
Փաշինյանն աջակցել է ՔՊ-ականներին ԱԺ-ում ծեծկռտուքի հետ կապված // Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 15:10
Կարեն Առուստամյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ
29.10.2026 | 15:04
Նարեկ Կարապետյանը հարձակվեց և խփեց. ՔՊ խմբակցության քարտուղար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:56
Թող վերահսկեն իրենց «մեծ ֆեյքին»՝ Տարոն Չախոյանին․ Աննա Գրիգորյանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:50
Կայացել է ուշուի Հայաստանի առաջնությունը
29.10.2026 | 14:44
Իրենք հրահրել են, հարվածել և երևաց` ովքեր ծեծ կերան. Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:37
Դուք ուժեղ չեք․ կռիվ մի սարքեք՝ չեք ծեծվի․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:32
Բոլորին պարզ է` ով է սադրիչը. Նարեկ Կարապետյանն արձագանքեց ՔՊ-ականների պնդումներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:28
Երևանում կոյուղագծի անցկացման աշխատանքների ժամանակ փլուզում է տեղի ունեցել․ մեկ մարդ մահացել է
29.10.2026 | 14:26
Մեր խոսույթի ու պահվածքի վերանայման հարց կա. Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:20
Մի բոլ սեռական բնույթի հայհոյանքներ եք տվել․ Կոնջորյանը՝ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Միացյալ Նահանգները հայտարարել է Ճապոնիայի Օկինավայի ամերիկյան ռազմական բազայում ավելի շարժունակ ծովային ստորաբաժանումներ ստեղծելու ծրագրերի մասին: Նպատակն է պաշտպանել իր դաշնակցին՝ Ճապոնիային և ամբողջ Հնդկ-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը Չինաստանի սպառնալիքներից, գրում է Ամերիկայի ձայնը:

Չինաստանի կողմից աճող սպառնալիքները ստիպում են Միացյալ Նահանգներին և Ճապոնիային ընդլայնել և խորացնել միմյանց միջեւ ռազմական և դիվանագիտական համագործակցությունը:

Հինգշաբթի օրը Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի համակարգող Ջոն Քիրբին ասել է, որ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանն այդ նպատակով հանդիպելու է վարչապետ Ֆումիո Կիսիդային:

Չորեքշաբթի օրը պետքարտուղար Էնթոնի Բլինքենն էր Պետդեպարտամենտում ողջունել Ճապոնիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարներին: «Այն, ինչ հիմա մենք միասին անում ենք, դաշինքի խորացումն է, որի նպատակը Հնդկ-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և դրանից դուրս առաջացող մարտահրավերները դիմակայելն է», ասել է նա:

Հարցին, թե արդյոք անխուսափելի է Չինաստանի կողմից Թայվանի դեմ ներխուժումը, ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ասել է, որ Չինաստանի կողմից սադրիչ ռազմական վարքագիծը շատ տեսանելի է: «Մենք կարծում ենք, որ նրանք ձգտում են հաստատել «նոր կարգեր»: Սակայն, թե արդյոք դա նշանակում է մոտալուտ ներխուժում, մեծապես կասկածում եմ»,- ասել է նա:

ԱՄՆ-ի և Ճապոնիայի միջեւ ավելի խորը համագործակցության մասին լուրերին Չինաստանի արտգործանախարարության խոսնակն արձագանքել է հետեւյալ խոսքերով` ԱՄՆ-ը և Ճապոնիան պետք է միմյանց միջեւ համագործակցության խորացումն իրականացնեն այնպես, որպեսզի այն չվնասի երրորդ կողմի շահերին կամ տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը:

Բլինքենը և Օսթինը մեծապես ողջունել են Երկրորդ աշխարհամարտից ի վեր Ճապոնիայում զինված ուժերը եւ հատկապես հակառակորդի բազաներին հակահարվածներ հասցնելու կարողությունները հզորացնելու ամենալայնավածալ աշխատանքները:

Չափազանց հստակ ձեւակերպված հայտարարությամբ ԱՄՆ-ի և Ճապոնիայի բարձրաստիճան պաշտոնյաներն ասում են, որ Չինաստանն իրենց առջեւ ամենամեծ ռազմավարական մարտահրավերն է, որն աննախադեպ սպառնալիք է դառնում ընդդեմ միջազգային կարգերի: