ՀՀ-ում Չեխիայի նորանշանակ դեսպան Պետր Պիրունչիկը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հայտարարել է, թե այն, ինչ հիմա կարող է անել Եվրամիությունը Լաչինի միջանցքի հարցում, համոզվելն է, որ մարդասիրական իրավիճակը տանելի է։ Նա նշել է, որ 2020 թվականի նոյեմբերին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն՝ Ռուսաստանն է պատասխանատու այդ տարածքում փոխադրումների համար՝ հավելելով, որ հիմնական կողմը, որից պետք է …

