Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային ճաշ է ունեցել Շվեյցարիայի Համադաշնության նախկին նախագահ Միշելին Կալմի-Ռեյի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Համաշխարհային առաջնորդության հիմնադրամի տնօրեն Ամիթավ Բաներջին․ տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ Զրույցի ընթացքում նախագահ Խաչատուրյանը մանրամասներ է ներկայացրել Հարավային Կովկասում ներկայումս առկա անվտանգային մարտահրավերների և ընդհանուր իրավիճակի վերաբերյալ: Նախագահը շեշտել է, որ Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանում …

