Հնդկաստանը բնակչության թվով առաջ է անցել Չինաստանից

Լուրեր

11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Հնդկաստանը բնակչության թվով գերազանցել է Չինաստանին. անցած տարվա վերջին այս երկրում ապրում էր 1,417 միլիարդ մարդ, ինչը 5 միլիոնով ավելի է, քան Չինաստանում, վկայում են World Population Review-ի կողմից հունվարի 18-ին հրապարակված տվյալները:

Չինաստանի իշխանությունները նախօրեին հայտարարել էին, որ 2022 թվականին երկրի բնակչությունը 1960-ականներից ի վեր առաջին անգամ, նախորդ տարվա համեմատ, նվազել է 850 հազար մարդով։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վիճակագրության ազգային բյուրոյի տվյալներով՝ այժմ երկրում ապրում է ավելի քան 1,411 միլիարդ մարդ։

World Population Review-ի գնահատմամբ՝ հունվարի 18-ի դրությամբ՝ Հնդկաստանի բնակչությունը հասել է 1,423 միլիարդի:

Մեկ այլ հետազոտական կազմակերպություն՝ Macrotrends-ը, պնդում է, որ Հնդկաստանում ապրում է 1,428 միլիարդ մարդ։
Հնդկաստանը պաշտոնապես իր բնակչության թվի մասին թարմ տվյալներ չի հաղորդել։ Այս երկրում տասը տարին մեկ մարդահամար է անցկացվում, սակայն 2021 թվականին այս գործընթացը հետաձգվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ ՄԱԿ-ը կանխատեսում էր, որ 2023 թվականի վերջին Հնդկաստանը բնակչության թվով առաջ կանցնի Չինաստանից։

Հնդկաստանի բնակչության կեսը 30 տարեկանից ցածր է։ Շուրջ 800 միլիոն մարդ կառավարությունից անվճար սնունդ է ստանում, սա ամենամեծ նման ծրագիրն է։

Նոյեմբերին աշխարհի բնակչությունը, ՄԱԿ-ի գնահատականներով, հասել է 8 միլիարդ մարդու: Համաձայն World Population Review-ի՝ աշխարհի բնակչության թիվը 1 միլիարդ մարդով ավելացնելու համար պահանջվել է 12 տարի:

Տաթև Ֆռանգյան