Ազգային անվտանգության ծառայությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական գործը քննում է արդեն երկուսկես տարի։ Factor TV-ի հարցին ի պատասխան՝ Ազգային անվտանգության ծառայությունից հայտնեցին, որ 2017 թվականի ապրիլի 2-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին ընտրակաշառք բաժանելու դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է՝ հավելելով, որ նախաքննության այս փուլում Գագիկ Ծառուկյանը և մի շարք այլ …

