Թուրքիայում 25 մարդ է կալանավորվել երկրաշարժի մասին «սադրիչ» գրառումների համար

Լուրեր

11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Թուրքիայի Անվտանգության գլխավոր վարչությունը հայտարարել է, որ 25 մարդ է կալանավորվել երկրաշարժերի վերաբերյալ սոցիալական ցանցերում «սադրիչ» հրապարակումների համար, գրում է Gercek News-ը։

«Բացահայտվել են 808 օգտահաշիվներ, որոնցում երկրաշարժի կապակցությամբ «սադրիչ» գրառումներ են եղել։ Այս հաշիվներից 452-ի նկատմամբ հարուցվել է դատական վարույթ, 131 հոգի ձերբակալվել է, 25-ը՝ կալանավորվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Վարչությունը նշել է, որ 76 կայքեր փակվել են «ֆիշինգի խարդախությունների» համար, որոնք փորձել են գողանալ երկրաշարժից տուժածների համար նվիրատվությունները, նաև փակվել են սոցիալական կայքերի 15 հաշիվներ, որոնք ներկայացել են որպես պաշտոնական հաստատություններ:

Հավելենք, որ փետրվարի 8-ին՝ ավերիչ երկրաշարժերից երկու օր անց, Թուրքիան շուրջ 12 ժամով արգելափակել էր Twitter-ի հասանելիությունը՝ պատճառաբանելով ապատեղեկատվության տարածմամբ, ինչն առաջ բերեց ընդդիմադիր քաղաքական գործիչների և շարքային քաղաքացիների զայրույթը, որոնք այս հարթակն օգտագործում էին՝ հարազատներին գտնելու, ինչպես նաև փրկարարական աշխատանքների մասին տեղեկություններով կիսվելու համար։

Նախորդ տարի հոկտեմբերին էլ Թուրքիայի խորհրդարանն օրենք էր ընդունել, ըստ որի՝ լրագրողներն ու սոցիալական ցանցերի օգտատերերը կարող են մինչև երեք տարվա ազատազրկման դատապարտվել «ապատեղեկատվություն» տարածելու համար։ Այս օրենքը հարուցել էր իրավապաշտպանների և միջազգային տարբեր կառույցների մտահոգությունը։

Էմմա Չոբանյան