ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվում է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և ««Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծերը։ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը հայտնեց, որ նախաձեռնության ներկայացումը պայմանավորված է գործնականում ի հայտ եկած տարընթերցումների և ներքին հակասությունների վերացման անհրաժեշտությամբ: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է վերանայել «պետական շահ» …

