Տիգրան Ավինյանը նախաձեռնության հետ կապ չունի․ Երևանի քաղաքապետարանը՝ Աջափնյակում փակցված պաստառի մասին

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի ավագանու անկախ անդամ Էռնեստ Ավանեսովը երեկ Ֆեյսբուքում Տիգրան Ավինյանի լուսանկարով պաստառ էր հրապարակել՝ «Միակը, ով շենացնում է քաղաքը» գրությամբ։ Պաստառը, ըստ Ավանեսովի, փակցված է Երևանի Աջափնյակ վարչական շրջանում։ Նշենք, որ Տիգրան Ավինյանը «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածուն է։ 

 

Երևանի ավագանու ընտրությունների օրը դեռ հայտնի չէ, ուստի քարոզարշավ չի կարող լինել։ Ինչո՞ւ է Ավինյանի լուսանկարով պաստառը, որն ընկալվում է որպես նախընտրական քարոզարշավ, փակցվել Երևանի Աջափնյակ վարչական շրջանում։ 

 

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից Factor.am-ին հայտնեցին, որ պաստառը Տիգրան Ավինյանի հետ առնչություն չունի, նախընտրական քարոզարշավ չի մեկնարկել։

 

«Հավանաբար ինչ-որ մեկի անձնական նախաձեռնությունն է, որը որևէ կերպ մեկնաբանել կամ որակում տալ չենք կարող, որովհետև տեղեկություն չունենք՝ ով կամ ինչի համար է արել։ Տիգրան Ավինյանն այդ նախաձեռնության հետ կապ չունի։ Եթե Ավինյանի նախաձեռնությունը լիներ, ինչո՞ւ պիտի քաղաքի մի անկյունում լիներ։ Պաշտոնապես որևէ բան չի մեկնարկել»,- նշեցին քաղաքապետարանից։

 

Թեև նախընտրական քարոզարշավը չի սկսվել, սակայն հանրության համար Ավինյանն այն վաղուց է սկսել։ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունից 3 օր անց Ավինյանն այցելել էր ողբերգության վայր՝ այն դեպքում, երբ որևէ պաշտոն չուներ։ Factor TV-ն Ավինյանից հետաքրքրվել էր՝ «Այստեղ է որպես քաղաքապետի թեկնածո՞ւ», ինչին ի պատասխան՝ Ավինյանը հաստատել էր․ «Ես այստեղ եմ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցոթյան վարչության անդամ, և  այո՛, որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրվելիք քաղաքապետի թեկնածու»։

 

Դրանից հետո շատերը Տիգրան Ավինյանին մեղադրեցին պայթյունի վայրում քարոզարշավ սկսելու համար։ Դրանից կարճ ժամանակ անց՝ սեպտեմբերի 23-ին Տիգրան Ավինյանն ընտրվեց Երևանի փոխքաղաքապետ։ Նա ներկա է լինում Երևանում իրականացվող գրեթե բոլոր միջոցառումներին։

 

Արփի Հակոբյան