Ուկրաինան պատրաստվում է հակահարձակման. Ալեքսեյ Ռեզնիկով

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինան քրտնաջան աշխատում է ապագա հակահարձակման նախապատրաստման ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը՝ Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման տարելիցի կապակցությամբ, գրում է Korrespondent-ը։

ՊՆ ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի պաշտպանության ուժերին՝ ասելով, որ նրանք արել են անհնարինը։

«Դուք հետ շպրտեցիք թշնամու բանակը, որը սարսափեցնում էր ամբողջ աշխարհին, բայց պարզվեց, որ անզոր է ուկրաինացիների դեմ, ովքեր պաշտպանում են իրենց տունն ու հարազատներին՝ պայքարելով իրենց հողի համար»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։

Ռեզնիկովն ընդգծել է, որ Ուկրաինան այժմ թևակոխում է «նոր շրջան՝ նոր առաջադրանքով․ հաղթել»՝ նշելով, որ հաղթանակ ասելով՝ նկատի ունի բոլոր տարածքների ազատագրումը մինչև 1991 թվականն առկա սահմանները և վտանգի վերացումը Ռուսաստանի Դաշնության կողմից։

«Հաղթանակ՝ երբ Ուկրաինան կլինի ինքնիշխան և անկախ միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Հաջողակ, հարուստ, ուժեղ: Բայց Ռուսաստանն իր ներկայիս տեսքով չի լինի»,- ընդգծել է Ուկրաինայի պաշտպանության նախարարը:

Նախարարն ասել է, որ Ուկրաինան սպասում է ավելի շատ զինատեսակների, այդ թվում՝ ուկրաինական, տանկերի և զրահատեխնիկայի, գործընկերների մասնակցությամբ կլինեն զինվորականների պատրաստման նոր ծրագրեր, տեխնոլոգիայի շնորհիվ կլինի պաշտպանության նոր որակ։

«Լինելու է մեր հակահարձակումը: Մենք քրտնաջան աշխատում ենք այն նախապատրաստելու ուղղությամբ: Մի քանի օրից Ուկրաինան կդիմավորի այն գարունը, որը Կրեմլը ցանկանում էր գողանալ մեզանից: Մենք չենք սառել, մենք կոփվել ենք: Մենք չենք վախեցել խավարից, քայլ առ քայլ մենք կգնանք հաղթանակի»,- շեշտել է Ռեզնիկովը։

Տաթև Ֆռանգյան