Մեծ Բրիտանիայի հետախուզությունն ուկրաինական պատերազմի վերաբերյալ այսօրվա զեկույցում անդրադարձել է ռուսական բանակի հրամանատարությանը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Նշվում է, որ պատերազմի ութերորդ ամսվա վերջում Ռուսաստանի ռազմական ղեկավարության հիմնական մասն ավելի պակաս հաջողությամբ է իր գործառույթները կատարում։ Մարտավարական մակարդակում, հավանական է, նոր մոբիլիզացվածներին կազմակերպելու և ղեկավարելու ունակ կրտսեր սպայակազմի ավելի մեծ պակաս կա։ «Ականատեսների վկայությունների …

