Աջակցեք մեզ
Լուրեր
Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանը, որի հեղինակը 2008-ի դեպքերի մասնակից, քանդակագործ Ալբերտ Վարդանյանն է, տեղադրվում է Զաքյան, Բեյրութի և Գրիգոր Լուսավորիչ փողոցներով շրջապատված մանկական այգում:
Ազգային ժողովում քննարկվում է «Ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է օրենսդրական կարգավորում՝ միտված ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության առավել արդյունավետ գործիքակազմ ունենալուն․ նախատեսվում է օգտագործել էլեկտրոնային հսկողության միջոցներ։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարինա Ղազարյանը նշեց, որ Մարդու իրավունքների պաշտպանության …
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկոյան ելույթի ժամանակ ասել է, որ իրավիճակը դեռևս բարդ է մնում Բախմուտ քաղաքի շրջանում, որի համար ընթանում են կատաղի մարտեր, և ռուսական զորքերը, նախագահի խոսքով, այս ուղղությամբ մեծ կորուստներ են կրում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ «Ամենադժվարը դեռևս Բախմուտում է, քաղաքի պաշտպանության համար կարևոր մարտերն են։ Ես միայն մեկ օրինակ բերեմ։ …
2023թ. մարտ ամսվա կլիմայական բնութագիրը ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն-ը տեղեկացնում է, որ մարտ ամսին հանրապետությունում շարունակվում է ավելանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար ցերեկվա տևողությունը: Զգալիորեն ավելանում է երկրի մակերևույթի կողմից ստացվող ջերմության քանակը: Փետրվարի համեմատությամբ մարտին օդի միջին ամսական ջերմաստիճանը բարձր է 3,9°: Միջին տասնօրյակային ջերմաստիճանը առաջին տասնօրյակում կազմում է -3,2°, երրորդ տասնօրյակում`+0,5°: …
Ազգային ժողովում քննարկվում է «Ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է օրենսդրական կարգավորում՝ միտված ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության առավել արդյունավետ գործիքակազմ ունենալուն: ՀՀ ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանի խոսքով՝ գործող օրենքով նախատեսված է ընտանիքում բռնութան ենթարկված անձանց, այսինքն՝ զոհերի …
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունից ստացված հանցանքի մասին հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնված և կատարվող ծավալուն նախաքննությամբ պարզվել են «Նոր Զովք» ՍՊ ընկերությունում առերևույթ հարկային չարաշահումներ կատարելու, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ իրացման շրջանառությունն առանձնապես խոշոր …
Փետրվարի 28-ին Հռոմում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Իտալիայի ԱԳՆ-ների միջև։ Հայկական կողմից խորհրդակցությունները անցկացրել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, իսկ իտալական՝ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարի տեղակալ Էդմոնդո Չիրիելին․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Խորհրդակցությունների ընթացքում կողմերը բարձր են գնահատել երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը և քննարկել հայ-իտալական երկկողմ օրակարգային …
NYMEX բորսայի փետրվարի 28-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.89%-ով և կազմել 1837.60 դոլար, արծաթի գինն աճել է 2.17%-ով և կազմել 21.18 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 1.88%-ով և կազմել 960.00 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New …
Երեկ մեկնարկած ԱԺ հերթական քառօրյայի աշխատանքները շարունակվում են։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ …