Թուրքիան արժանի չէ F-16 կործանիչներին․ Բոբ Մենենդեսը՝ Բլինքենին

Լուրեր

15.08.2026 | 21:02
Վահան Կոստանյանը Զելենսկիին է փոխանցել ՀՀ բարձրագույն ղեկավարության շնորհավորանքները
15.08.2026 | 19:53
Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան
15.08.2026 | 19:24
Վանաձորում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
15.08.2026 | 19:02
GUTHRIE GOVAN TRIO-ն՝ Երևանում․ ինչպես անցավ աշխարհահռչակ կիթառահարի հայաստանյան համերգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.08.2026 | 18:53
Իտալիայում հայտնաբերել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի գողացված կտավները
15.08.2026 | 18:47
Վանաձորում նույն խնջույքին մասնակցած 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբ. ՀՎԿԱԿ
15.08.2026 | 18:17
Վահան Կոստանյանն ու Օլեքսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության ակտիվացումը
15.08.2026 | 18:00
Ջրափրկարարները ափից հեռու նկատել են քաղաքացու և խափանված ջրային մոտոցիկլ․ ՆԳՆ
15.08.2026 | 17:50
Արմեն Մարկոսյանը՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
15.08.2026 | 17:16
Ուկրաինայի ԶՈւ-ն Ռուսաստանի դեմ հարվածների ժամանակ կիրառել է «Ֆլամինգո» հրթիռներ. Զելենսկի
15.08.2026 | 16:55
Նիկոլ Փաշինյանն այցելել է Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն
15.08.2026 | 16:28
Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել
15.08.2026 | 15:55
Վթարային ջրանջատում Երևանում
15.08.2026 | 15:40
Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԵԱՀԿ ԺՄԻԳ խորհրդատվական մարմնի անդամ
15.08.2026 | 15:27
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
Բոլորը

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը սուր քննադատության է ենթարկել Թուրքիային ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցում նրա դիրքորոշման, Հունաստանի և Կիպրոսի հետ հարաբերությունների և մարդու իրավունքների իրավիճակի հետ կապված՝ հայտարարելով, որ Անկարան «արժանի չէ» Միացյալ Նահանգներից նոր կործանիչներ ձեռք բերել, գրում է ekathimerini-ն։

Մենենդեսը նման հայտարարություն է արել լսումների ժամանակ, որի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը սենատորներին տեղեկացրել է բյուջեի ավելացման մասին, որը պահանջվում է Պետքարտուղարության կողմից՝ «Ռուսաստանի ավտոկրատիայի և ագրեսիայի» ու Չինաստանի «երկարաժամկետ մարտահրավերի» դեմ պայքարելու համար:

Նշելով, որ Անկարան «առանց սադրանքի խախտում է մեկ այլ երկրի օդային տարածքը և տարածքային ջրերը, գնում է ռուսական զինտեխնիկա՝ խախտելով ԱՄՆ օրենսդրությունը, ունի ավելի շատ փաստաբաններ և լրագրողներ բանտում, քան գրեթե ցանկացած այլ երկիր, և բանտարկում է իր գլխավոր քաղաքական հակառակորդին հենց ընտրություններից առաջ, ձգտում է բռնի ուժով արգելափակել ԵՄ երկրի իրավունքները՝ ուսումնասիրելու իր էներգետիկ հանքավայրերը», Մենենդեսը հարց է ուղղել Բլինքենին․ «Ինչպե՞ս կբնութագրեք նման երկիրը»։

«Կարծում եմ՝ ես կանվանեի դժվար (մարտահրավերային) դաշնակից»,- պատասխանել է ԱՄՆ պետքարտուղարը։

«Ես այդ երկիրն անվանում եմ Թուրքիա և  չեմ հավատում, որ նման երկիրն արժանի է, որ իրեն վաճառեն F-16-եր: Ես չգիտեմ, թե ինչ հաղորդագրություններ ենք մենք ուղարկում աշխարհին»,- արձագանքել է Մենենդեսը։

Էմմա Չոբանյան