ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ։ Ուղերձում ասվում է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, պարոնայք սպաներ, բանակաշինության գործի նվիրյալներ, զինծառայողներ, Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Բանակի օրվա առթիվ։ Զինված ուժերի կազմավորումից ի վեր մեր բանակը գրանցել է բազում հաջողություններ եւ ապրել ծանր ու օրհասական ժամանակներ։ Այս ամբողջ ընթացքում բանակի կողքին են եղել մեր հայրենակիցները։ …

