«Սպորտը պետք է ծառայի խաղաղության գործին»․ Վահագն Խաչատուրյանը՝ Հայաստան-Թուրքիա խաղի մասին
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է երեկ կայացած Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղին։
«Շնորհակալություն երկու թիմերին դիտարժան և հույզերով լի հանդիպման համար։
Սպորտը պետք է կամրջի ժողովուրդներին, հաշտեցնի ազգերին և ծառայի խաղաղության գործին»-գրել է Խաչատուրյանը։
Հիշեցնենք, որ խաղն ավարտվել է 1։2 հաշվով՝ հօգուտ Թուրքիայի հավաքականի։