Շատ դպրոցներում ֆիզկուլտուրայի դահլիճների ու մարզական գույքի շատ լուրջ խնդիր ունենք։ Այս մասին այսօր ԱԺ-ում նշեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։ Նա վստահեցրեց, որ նոր կառուցվող դպրոցներում կառավարության կողմից հայտարարվել է, որ ամեն ինչ պիտի նոր լինի, այդ թվում՝ մարզագույքը։ Բացի դրանից՝ իրականացվում են զանազան ծրագրեր, որոնցով փորձում ենք ֆիզկուլտուրա առարկան ոչ միայն ավելի գայթակղիչ դարձնել, …

