ԱԴԾ-ն պատերազմում ՌԴ կորուստները գնահատում է 110 հազար․The New York Times

Լուրեր

08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բոլորը

ԱԴԾ-ի հաշվարկներով Ուկրաինայում ռուսական կողմի վիրավորների ու զոհերի թիվը կազմում է մոտ 110,000 մարդ։ Այս մասին ասվում է ամերիկյան հետախուզության գաղտնազերծված փաստաթղթերում, հայտնում է The New York Times-ը, որին վկայակոչում է Meduza-ն։

Փաստաթղթերից մեկում ԱՄՆ հետախուզության աշխատակիցները նշել են, որ ԱԴԾ-ն ՌԴ ՊՆ-ին «մեղադրել է» «Ուկրաինայում ռուսական կորուստները թաքցնելու» մեջ։ Ըստ ԱԴԾ-ի վարկածի՝ ՊՆ-ն իր զեկույցներում հաշվի չի առնում Ազգային գվարդիայի մարտիկների, «Վագների» վարձկանների և Չեչնիայից Ուկրաինա ուղարկված զինվորականների կորուստները։

Ամերիկյան հետախուզության կարծիքով՝ այդ տեղեկատվությունը ցույց է տալիս զինվորականների դժկամությունը «չփոխանցելու վատ նորությունները հրամանատարության շղթայով»։

Արտահոսած փաստաթղթերում նաև ասվում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փորձել է անձամբ լուծել «Վագներ»  խմբավորման հիմնադիր Եվգենի Պրիգոժինի և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հակամարտությունը՝ նրանց փետրվարի 22-ին հրավիրելով համատեղ հանդիպման։ Պրիգոժինը ավելի վաղ բողոքել էր զինմթերքի պակասից՝ դրանում մեղադրելով Շոյգուին ու ԳՇ պետ Վալերի Գերասիմովին։

Reuters-ն էլ, վկայակոչելով արտահոսած մեկ այլ փաստաթուղթ, հայտնում է, որ, ըստ ԱՄՆ զինվորականների՝ Ռուսաստանը կորցրել է 189,5 հազարից մինչև 223 հազար մարդու, որից 35,5-43 հազարը զոհվել է։ Այդ փաստաթղթի համաձայն՝ Ուկրաինայի կորուստները կազմում են 124,5-131 հազար, որից 15,5-17,5 հազար զոհերն են։

Էմմա Չոբանյան