Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվեց աթլետիկայի միջազգային մրցաշար: Հայաստանից հանդես եկան վազորդներ, գյումրեցի Երվանդ Մկրտչյանը և երևանցի Գայանե Չիլոյանը․ գրում է ՀԱՕԿ-ի կայքը։ Սպասելիքները գերազանցեց Երվանդը, որը 1500 մետրն անցավ 3. 40, 89 վայրկյանում: Արդյունքը, հիրավի, բարձր է, մանավանդ, որ նա ընդամենը շաբաթներ առաջ, ստույգ ՝ հունվարի 28 –ին, 800 մետրը հաղթահարեց բավականին համեստ՝ 1. 56, …

