Մեկը չկա՞ր երկիրը սիրող, որ «Ազատ Արցախը ողջունում է Ձեզ» ցուցանակը գերության մեջ չթողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

«Անզեն աչքով էլ երևում է, որ Տեղ գյուղում թշնամական առաջխաղացումը չէր լինի, եթե իշխանության ղեկին լիներ կոմպետենտ, երկրի մասին մտածող, գործողությունները ծրագրող, համակարգված գործողություններ, կառավարում իրականացնող անձնավորություն»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այս մասին նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Պատգամավորի դիտարկմամբ՝ Տեղ գյուղում թշնամին այդքան առաջխաղացում չէր ունենա, քանի որ մեկ տարի առաջ արդեն հայտնի էր, որ ճանապարհը փոխվելու է Տեղ-Կոռնիձոր ուղղով և մեկ տարվա ընթացքում հնարավոր էր և ամրաշինական, ինժեներական աշխատանքներ, և տեղակայման ամբողջական համալիր ծրագիր իրականացնել։

«Ամենախորհրդանշականն է. 30 տարվա մեջ հարյուր հազարավոր մեր հայրենակիցները նկարվել են «Ազատ Արցախը ողջունում է Ձեզ» ցուցանակի առաջ,երբ դու գիտես, որ ամսի մեկով հեռանում ես այդ հատվածից, մեկը չկա՞ր երկիրը սիրող, որ ասեր՝ այս ցուցանակը տանենք։ Տեղ գյուղի հետ կապված ամենախորհրդանշականը այդ ցուցանակը գերության մեջ թողնելն է»,- նշեց Մանուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։