Կառավարությունն ամեն տարի կրճատում է կրթության ոլորտի ֆինանսական հատկացումները․ Արտակ Քյուրումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
Բոլորը

Անհրաժեշտ է ավելացնել կրթության և գիտության ոլորտի ֆինանսավորումը, սակայն առանց որակական ու կառուցվածքային փոփոխությունների, դա ուղղակի կհանգեցնի անարդյունավետ համակարգ ավելի շատ միջոցներ լցնելուն։ Այս մասին «Արդյոք նոր ռազմավարությունն ու ակադեմիական քաղաքը լուծելո՞ւ են խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ նշեց պետական ֆինանսավորման և կառավարման փորձագետ Արտակ Քյուրոմյանը։

«Առկա խնդիրների պատճառը չգիտենք, գիտենք դրանց դրսևորումները՝ կրթության որակի անկում և դրանով պայմանավորված հանգամանքներ։ Չունենք որևէ պետական փաստաթուղթ, որը կվերաբերի կրթության և գիտության ոլորտի վերլուծությանը»,- նշեց բանախոսը։

Դիտարկելով բյուջետային ցուցանիշները՝ փորձագետը նշեց, որ Կառավարությունն ամեն տարի կրճատում է կրթության ոլորտի ֆինանսական հատկացումները․ 2022թ․ բյուջետային տարվա ընթացքում բարձրագույն և հետբուհական կրթության ոլորտի հատկացումները կրճատվել են ավելի քան 15 տոկոսով։ Կրճատվել են նաև կրթության ոլորտում միջոցառումների համար նախատեսված հատկացումները։

«Կառավարության համար կրթության հետ կապված միջոցառումներն ու ծրագրերը երկրորդական են և այդ ոլորտում չեն կատարվել անհրաժեշտ կառուցվածքային բարեփոփոխումներ»,- եզրափակեց փորձագետը։։

Մանրամասները՝ տեսանյութում։