09 Հունիս 2022 | 16:16
Մեր օրակարգի գլխավոր հարցը կապված է տարածաշրջանային անվտանգության և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ. Նիկոլ Փաշինյանը՝ Սերգեյ Լավրովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին և նրա գլխավորած պատվիրակությանը: Ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Հարգելի Սերգեյ Վիկտորի, Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետությունում: Շատ ուրախ եմ Ձեզ տեսնել: Ռուսաստանը և Հայաստանը ռազմավարական գործընկերներ և դաշնակիցներ են, և, իհարկե, դա ենթադրում է, որ երկկողմ այցերի ինտենսիվությունն ու շփումները …