ՔՊ-ական գեներալի աղմկոտ բացահայտումը. Փաշինյանը Կրեմլի ցուցումն է կատարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Նիկոլ Փաշինյանը, որը սուր բառամթերքով 2020-ի սկզբին քննադատում էր Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանության տարիները՝ նրանց մեղադրելով Հայաստանի ինքնիշխանության սակարկման համար, պարզվում է՝ այս կոշտ հայտարարությունից մեկ տարի անց Մոսկվայի թելադրանքով Հայաստանում նշանակումներ է արել։

Փաշինյանի թիմակից պատգամավոր Գագիկ Մելքոնյանն անկեղծանում է, որից պարզ է դառնում, որ կոշիկ չլիզելու մասին հայտարարած Փաշինյանը 2021 թվականին պաշտպանական գերատեսչության ղեկավարի պաշտոնում Արշակ Կարապետյանին նշանակել է հենց Կրեմլի պարտադրանքով։

Թեև ՔՊ-ական գեներալն Արշակ Կարապետյանի՝ ռուսական կադր լինելու և Մոսկվայի ցուցումով պաշտոնի նշանակելու վերաբերյալ որևէ փաստ չներկայացրեց, սակայն նշենք, որ Արշակ Կարապետյանը պաշտոնանկությունից հետո տեղափոխվել է Ռուսաստան։ Կարապետյանն Ուկրաինայի հետ պատերազմող ՈԴ-ից տեսաուղերձներ է հրապարակում, թե ինչպես անվտանգային խնդիրներ ունեցող Հայաստանը դուրս բերել ծանր վիճակից, դիմում է Վլադիմիր Պուտինին, աջակիցներ փնտրում։ Ի դեպ, Կարապետյանի արմատները խորն են ՌԴ-ում․ նա այնտեղ է կրթություն ստացել, զբաղեցրել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի պաշտոնը։

Այն, որ ՀՀ առանցքային կառույցներում պաշտոնների են նշանակվել ՌԴ իշխանությանը հավատարմության երդումներ տվածներ, Factor TV-ի հետ զրույցում խոստովանել էր նաև թե՛ նախկինների, թե՛ ներկաների ժամանակ պետական համակարգում աշխատած պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

Հիմա Փաշինյանի թիմում որոշել են անկախ լինել․ նշանակումներ կանեն, արտասահման կմեկնեն կամ այնտեղից պատվիրակություններ կընդունեն՝ առանց Կրեմլի կարծիքը հաշվի առնելու։

«Ռուսի ճորտը» չլինելու ցանկությունը հրապարակավ բարձրաձայնող Գագիկ Մելքոնյանը չի պարզաբանում՝ արդյո՞ք ինքն էլ էր Ռուսաստանի ցուցումով ութ տարի շարունակ զբաղեցնում պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը։

Նիկոլ Փաշինյանը պաշտոնը ստանձնելուց մի քանի ամիս անց էր Վլադիմիր Պուտինին առաջարկել՝ չմիջամտել Հայաստանի ներքին գործերին։ Չնայած այս հրապարակային հայտարարությանը՝ Փաշինյանի իշխանությունն այդպես էլ չհերքեց շրջանառվող տեղեկությունները, որ 2020 թվականին ռուսական կողմի ցուցումով Արգիշտի Քյարամյանն ազատվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից, իսկ պատերազմից հետո Արմեն Գրիգորյանը չնշանակվեց արտաքին գործերի նախարար և հետ վերադարձավ ԱԽ։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը փաստեր չունի՝ պնդելու համար, որ Երևանը որևէ աշխարհաքաղաքական կենտրոնի ցուցումով նշանակումներ կամ ազատումներ է արել։

Նրա կարծիքով՝ պետական մակարդակով ցանկացած որոշում կայացնելիս պետք է հաշվի առնել նաև մյուս պետություններին, որոնց հետ որևէ կերպ առնչվում է Հայաստանը։

Քաղաքագետ Բորիս Նավասարդյանը նշում է՝ 2000-ականներից ՀՀ-ում կար երեք պաշտոն, որտեղ առանց ՌԴ-ի հետ քննարկումների նշանակումներ չէին արվում։ Նրա խոսքով՝ այսպիսով Երևանն իր անվտանգային հարցերում որոշումներ կայացնելու լիազորությունները հանձնում էր Մոսկվային, ինչը շարունակվում էր նաև 2018 թվականի իշխանափոխությունից հետո։

Վարչապետի աշխատակազմից ՌԴ-ի հրահանգով պաշտոնի նշանակումների և ազատումների վերաբերյալ ՔՊ-ականի բացահայտումների վերաբերյալ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան