15 Նոյեմբեր 2022 | 10:12
ԱԱԾ-ն բացահայտել է պետական դավաճանության հերթական դեպքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի ծառայողները, հանցագործությունների դեմ պայքարի շրջանակներում իրականացրած օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքում, բացահայտել են պետական դավաճանության հերթական դեպքը․ տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ-ից։ «Պարզվել է, որ ՀՀ քաղաքացի, 2021 թվականի օգոստոս-նոյեմբեր ամիսներին ՀՀ ՊՆ կողմից հայտարարված 3-ամսյա հավաքներին մասնակցած զինծառայող, շարքային Է.Ա-ն, կարճ ժամանակով առնչվելով պետական ու ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հետ, …