Պատերազմ լինելո՞ւ է՝ խնդիրը դա է․ Արևմուտքը ՀՀ-ին օգնում է՝ Ադրբեջանի հարձակման գինը մեծացնել․ պայմանագիրը 100 տարի գուցե չլինի․ Արմեն Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.07.2026 | 20:30
Շարժվիր, թե կարող ես․ Երևանում խցանումների ու երթևեկության քաոսի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.07.2026 | 19:39
ՌԴ-ի կողմից Կիևին հասված հարվածների հետևանքով վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատան շենքը
19.07.2026 | 18:05
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
19.07.2026 | 16:59
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
19.07.2026 | 16:03
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
19.07.2026 | 15:34
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
19.07.2026 | 14:43
Շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ
19.07.2026 | 14:21
ԱՄՆ-ը ցանկանում է «պատժել» Իրանին՝ երկու ամերիկացի զինծառայողի զոհվելու համար
19.07.2026 | 14:03
Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում
19.07.2026 | 13:39
«Սնանկացման եզրին ենք․ սկսել ենք ԵՄ չափանիշների ներդնումը, բայց ելքը ՌԴ շուկան բացելն է»․ ձկնաբույծ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
19.07.2026 | 13:01
Մեքենան ընկել է Հրազդան գետը․ փրկարարները դուրս են բերել վարորդի մարմինը
19.07.2026 | 12:10
ԱՄՆ-ը պատրաստ է թույլատրել Սաուդյան Արաբիային հարստացնել ուրանը․ CNN
19.07.2026 | 11:32
Ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասում այրվում է տնակ․ ՆԳՆ
19.07.2026 | 11:14
Մուրացանի փողոցում 30 կրակոց է հնչել․ ձերբակալված կա․ ՔԿ
19.07.2026 | 11:04
Ֆինն Գերագուսյանը նորամուտն է նշել «Սանդերլենդի» գլխավոր թիմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թեև Բաքուն մերժեց 17-ից 13 համաձայնեցված կետերով հանդերձ՝ խաղաղության պայմանագիր ստորագրելու Երևանի առաջարկը, այսօր ևս ՀՀ վարչապետը կրկնեց իր առաջարկը։ Փաշինյանը նախ վերահաստատեց, որ համաձայնագրի 80%-ը համաձայնեցված է, ապա պարզաբանեց․ «13 հոդվածներ և նախագծի նախաբանն ամբողջությամբ համաձայնեցված են, ևս 3 հոդվածներ, որոնք բաղկացած են հիմնականում 2 նախադասությունից, մասնակի համաձայնեցված են, այդ հոդվածների նախադասություններից մեկը համաձայնեցված է, մյուսը՝ համաձայնեցված չէ»։

Սա փակուղի՞ է, պայմանագիր չի՞ ստորագրվի, թե ճեղքում հնարավոր է։ Քաղաքական վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանը Factor TV-ի հետ հարցազրույցում ասում է, որ Ադրբեջանն է փակուղի մտցրել պայմանագրի կնքումը, սակայն Արևմուտքին ցույց է տալիս, որ ՀՀ-ն է ձախողում․

«Իսկ Փաշինյանի իշխանությունը կամավոր-պարտադիր ձևով մատուցում է ծառայություններ Ադրբեջանին։ Ցույց է տալիս, որ չէ՝ գիտեք, մենք դելիմիտացիան առանձնացրել և ստորագրել ենք, 80 տոկոսը համաձայնեցված է պայմանագրի դրույթների, ՀՀ-ն հաստատում է դա, ՀՀ-ն համաձայնվել է, որ COP29 համաժողովը լինի Բաքվում։ Ադրբեջանի չցանկանալը ստորագրել պայմանագիր՝ այսպիսի աջակցություն է ստանում ՀՀ կողմից։ Եթե ՀՀ իշխանության գործունեության առանցքը Խաղաղության պայմանագիրն է, ապա՝ այդ հարցում շատ հետևողական և կոշտ պետք է լինեին»,- նշեց վերլուծաբանը։

Փաշինյանն օրերս հայտարարեց, թե պատրաստ են ճանապարհ տրամադրել Ադրբեջանին՝ Նախիջևանի հետ կապի համար` առանց Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը կասկածի տակ դնելու: Իբրև տարբերակ Փաշինյանը խոսել է անվտանգության ապահովման գործառույթը մասնավոր պահնորդական կազմակերպությանն արտապատվիրակելու մասին։ Իրանի բազում պաշտոնյաներ ողջունել են Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը ռեգիոնի երկրների ինքնիշխանության շրջանակներում՝ հայտարարելով, որ դեմ է միջազգային սահմանների ցանկացած փոփոխության։ Եվ սա ի պատասխան ՌԴ-ի։ Երեկ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց՝ որևէ բան, որը ենթադրում է միջանցքի ստեղծում և դրա վերահսկողության հանձնում որևէ այլ կողմի, չի քննարկվում։

Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանն այսօր առավոտյան Թեհրանից մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու BRICS-ի անդամ երկրների անվտանգության հարցերով բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպմանը, հաղորդում է իրանական IRNA գործակալությունը։ Ըստ հաղորդման՝ Ահմադիանը Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության հետ կքննարկի տարածաշրջանում տեղի ունեցող կարևորագույն զարգացումներն, ինչպես նաև քաղաքական և տնտեսական հարցեր։ Օգոստոսի 5-ին Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն էր Թեհրանում, նա Թեհրանից մեկնեց Բաքու։ Իրանցի պաշտոնյան Ռուսաստանում կքննարկի նաև «Զանգեզուրի միջանցքի» հարցը։ Ի՞նչ սպասել․

«Պուտինը սրեց միջանցքի պահանջը ՀՀ-ին՝ Բաքու այցով։ Իրանը խաբված է զգում իրեն, որ իր շահերը ոտնահարում են, ՌԴ-ին սուր և հիվանդագին պատասխան է տալիս։ Ինչո՞ւ Պուտինը գնաց այդ քայլին․ այստեղ երկու պատճառ կա։ Մեկն այն է, որ ՌԴ-ն ուզում է այրվող խնդիրները աշխարհում շատացնել, որպեսզի Արևմուտքի ուշադրությունը Ուկրաինայից շեղվի տարբեր ուղղություններով՝ դեպի Մերձավոր Արևելք, Հարավային Կովկաս և այլն։ Եթե այստեղ կայունություն հաստատվի, Արևմուտքի ուշադրությունը ռուս-ուկրաինական ճակատի վրա կուղղվի։ Եվ երկրորդ գործոնն այն է՝ ՌԴ-ն հասկանում է, որ Արևմուտքի սահմանը փակ է իրենց համար, և ՀՀ-ով միջանցքը կյանքի ճանապարհ է իրենց համար՝ դեպի Արևմուտք բլոկադան հաղթահարելու միջոց։ Այսօր ՌԴ-ի միակ պատերազմական լծակը ՀՀ-ի դեմ Ադրբեջանն է, այլ լծակ չունի ՀՀ-ի դեմ, որ հակրադրի միջանցքին համաձայնվել։ ՌԴ-ն ո՞վ է, որ Իրանի հետ պայմանավորվի։ Ալիևը ՀՀ-ին սպառնում է ուժով, երբ Պուտինի հետ է․ Իտալիայում երդվում էր՝ խաղաղասեր է, հայերի և ադրբեջանցիների համար նոր դարաշրջան է բացվում, ՌԴ-ն ասում է՝ ճիշտ ես անում աչքերն էլ հանիր։ Ադրբեջանի հետ 100 տարի կարող է պայմանագիր չկնքվել, հարցն այն է՝ ամեն օր վախի մե՞ջ ենք ապրելու, պատերազմ լինելո՞ւ է, թե՝ ոչ։ Խնդիրը ոչ թե թղթի կտորն ունենալն է, այլ այն, որ Ադրբեջանը քեզ վրա չի հարձակվելու։ Արևմուտքը առաջարկում է մեզ ապրել այնպիսի օրակարգով, որ Ադրբեջանի հարձակման գինը բարձր լինի, որն ի վիճակի չէ տալ»,- նշեց Արմեն Հովհաննիսյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան