Կրեմլը ցանկանում է վերսկսել զինաթափման հարցերի շուրջ բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանն անհրաժեշտ է համարում վերսկսել ԱՄՆ-ի հետ զինաթափման հարցերի շուրջ բանակցությունները։ Դա բխում է ամբողջ աշխարհի և երկու երկրների ժողովուրդների շահերից, նշել է Պեսկովը։ Նա, միաժամանակ, շեշտել է, որ երկխոսությունը չի սահմանափակվել Ռուսաստանի կողմից, և այժմ «գնդակն ամերիկացիների դաշտում է», փոխանցում է Կոմերսանտը։

«Մենք պետք է խոսենք դրա մասին: Ժամանակի մեծ մասը բաց է թողնվել, և այստեղ գնդակն ամերիկացիների դաշտում է, որոնք դադարեցրել են բոլոր առարկայական շփումները մեզ հետ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա նաև նշել է, որ սպառազինությունների վերահսկման իրավական դաշտը խաթարվել է ո՛չ Ռուսաստանի մեղքով։
Դմիտրի Պեսկովն ընդգծել է, որ ներկա պայմաններում անհրաժեշտ է հաշվի առնել աշխարհի երկրների միջուկային բոլոր ներուժը։

«Անհնար է, օրինակ, զրույց ունենալ և հաշվի չառնել Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջուկային ներուժը։ Ներկայիս իրողությունները թելադրում են նման անհրաժեշտություն»,- հավելել է նա։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին ասել է, որ կցանկանար տեսնել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի միջուկային զինանոցների կրճատում։ Նրա խոսքով՝ իրադարձությունների նման զարգացումը «միանգամայն հնարավոր է»։ Նա նաև պնդել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին դուր է եկել այս նախաձեռնությունը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի