23 Մայիս 2024 | 15:18
Զախարովան չգիտի, թե Փաշինյանը ՀԱՊԿ-ի որ երկու երկրներին է մեղադրել Ադրբեջանին օգնելու մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մոսկվան չգիտի, թե որ երկրներին նկատի ուներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ խոսում է 2020 թվականի պատերազմի ժամանակ Հայաստանին «իմիտացիոն օգնության» մասին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։ «Մենք պետք է ինքնե՞րս գուշակենք, թե ՞ մեզ կպատմեն։ Միանգամայն տրամաբանական կլիներ դրանք հնչեցնել, եթե խոսքը նման լուրջ հայտարարությունների մասին …