24 Օգոստոս 2019 | 22:18
Հայաստանը մեր օջախն է, որի շենությունը, արժանապատվությունն ու ուժեղությունը պետք է լինի յուրաքանչյուրիս օրակարգի հարցը. վարչապետը մասնակցել է «Քայլ դեպի տուն» ծրագրի փակմանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում մասնակցել է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի փակման արարողությանը։ Վարչապետը դիտել է «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցների կողմից հայկական «Կարնո քոչարի»-ի պարային կատարումը, ապա հանդես եկել ողջույնի խոսքով։ Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Սփյուռքի գործերի հարգելի գլխավոր հանձնակատար, Կառավարության հարգելի անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, Պետական …