Սուպերմարկետն էժան է գնում, թանկ վաճառո՞ւմ, թե՞ խոշոր խաղացող կա, որն անձամբ է ապրանք տալիս. Պիպոյանը՝ թանկացումների մասին

Լուրեր

13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
13.11.2026 | 20:27
Google-ը ներկայացրել է Gemini 4 Hydrogen արհեստական բանականության նոր մոդելը
13.11.2026 | 20:13
Եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ կոչ են արել խորացնել Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցությունն ու ավելացնել գազի մատակարարումները
13.11.2026 | 20:00
Տապալելու ենք Սահմանադրության հանրաքվեն պարզ ձևով՝ 6 ձայն չենք տալու ՔՊ-ին․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:45
Մահ՝ բուժզննումից մեկ ժամ անց․ ո՞վ է ստուգում ավտոբուսի վարորդների առողջական վիճակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:38
Արսեն Գևորգյանին 2 ամսով կալանավորած դատավորը բուն գործով ինքնաբացարկ է հայտնել
13.11.2026 | 19:28
Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով
13.11.2026 | 19:16
ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ

-Պարո՛ն Պիպոյան, սննդի շուկայում ի՞նչ փոխվեց արտակարգ դրության հայտարարումից հետո։ Առկա գներն արդյո՞ք ընդունելի են՝ այս պայմաններում։

-Արտակարգ դրությունն ինքնին իր հետ բերելու էր փոփոխություններ։ Բայց դրանց առանձնահատկությունները բխում են նրանից, թե շուկան որքանով է փակ, ինչն է պակասում, ինչն՝ ավելանում։ Այս փուլում մենք դեռևս էական ռիսկեր չունենք ու կարծես թե չենք ունենալու, ինչն ամենադրական կողմն է։ Ինչ-որ ապրանքներ, իհարկե, կուշանան՝ հաշվի առնելով Վրաստանում տեղափոխման դժվարությունները։ Ռուսաստանում էլ որոշակի սահմանափակումներ կան, և վտանգ կար, որ ինչ-որ ապրանքներ գուցե նվազեն, բայց այնքան չեն նվազի, որ արտահանման առումով դեֆիցիտ առաջանա և մենք խնդիր ունենանք։ Եվ դեռևս էական տատանումներ մենք շուկայում չունենք։ Որոշակի ցիտրուսային ապրանքների մասով են գնային փոփոխություններ եղել, դրանք են կիվին, կիտրոնը, նարինջը, մանդարինը և վիտամին C պարունակող մրգերը, ցիտրուսները թանկացել են։ Թե որն է պատճառն՝ ուսումնասիրություն է պետք։ Սրանք մրգեր են, որոնց պահանջարկն այս փուլում ավելացել է։

-ՏՄՊՊՀ-ի աշխատանքն այս խնդիրների մասով արդյո՞ք գոհացնում է։ Ինչ պիտի անեին, որ չեն անում։

-Մրցակցային մարմինը գուցե այս հարցում ուսումնասիրություն արել է։ Պետք է սպասենք։ Այսինքն, սկսե՞լ են, ուսումնասիրման փուլում է, թե՞ չեն սկսել։ Միայն այս ամբողջական տեղեկատվությունից հետո կկարողանանք գնահատել։

-Շատ է խոսվում հատկապես իմբիրի թանկացման մասին։ Նորմա՞լ է, որ դրա գինը հասնում է մինչև 15.000 դրամի։

-Հենց իմբիրի օրինակով մրցակցային մարմնին կարող ենք հասկանալ. այսինքն, թե ինչի սպասենք։ Տեսեք՝ մրցակցային մարմինը բակային փոքր խանութում չի կարող ինչ-որ բան իրակացնել. դրա իրավունքը չունի և պետք էլ չի, որ ունենա։ Այն վերահսկում է խոշոր ցանցերը, սուպերմարկետները։ Հիմա պետք է հասկանանք՝ սուպերմարկետը մատչելի գնով ձեռք է բերում ու թանկով վաճառում, թե՞ բարձր գնով է ձեռք բերում։ Եթե թանկով է ձեռք բերում, պետք է հասկանանք, թե այդ թանկ գնով իրեն ապրանք տվողն ով է։ Դա գուցե խոշոր խաղացող է, որն անձամբ ուղիղ «ձեռքով» է ապրանքը տալիս, թե ստեղծել է փոքր ցանցեր, վերավաճառք է անում ու տալիս։ Պետք է հասկանանք՝ այստեղ չարաշահում ունե՞նք, թե՞ չունենք։ Չի բացառվում, որ մեկի մոտ պահեստավորված լինի և նա թանկ գնով վաճառի։ Բացի այդ, կարևոր են նաև միջազգային գները։

-Խանութներում հիգիենայի պահպանման, ձեռնոց և դիմակ կրելու պահանջներին ըստ ձեզ պատշաճ հետևո՞ւմ են։

-Սանիտարական ցուցանիշների մասով պետք է ասեմ, որ ընդհանուր առմամբ, սանիտարահիգիենիկ վիճակի առումով այնքան էլ լավ ցուցանիշներ չունենք։ Ավելին, եթե գլոբալ քննարկենք, ունենք որոշակի հակասություններ։ Իսկ հակասություններն ինչից եկան. ամենասկզբում ասում էին, որ դիմակները պարտադիր չէ, որ բոլորը կրեն։ Հիմա ուղեցույց են մշակում և ասում, որ հենց տնից դուրս եք գալիս՝ դիմակը դրեք։ Հարց է առաջանում՝ եթե մարդն այդ դիմակը չի դրել, խնդի՞ր է, թե՞ ոչ։ Այս իմաստով լրամշակման կարիք կա։ Ի վերջո, երբ մենք ասում ենք՝ մեկուսացեք, բոլոր պետապարատներն, այդ թվում՝ մրցակցային մարմինն, իրենց ամբողջ ռեսուրսով չեն աշխատում։ Բայց շատ կարևոր է, որ չափորոշիչների մշակումը լինի ճշգրիտ, փոփոխություններն էլ՝ փաստարկված։

Մերի Մարտիրոսյան