04 Հունվար 2020 | 13:00
Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. Արցախի հարցը 2019 թվականին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2019 թվականը մեկնարկեց՝ Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում կրկին բանակցությունների բացակայությամբ: Կողմերը շարունակեցին կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլերը որակել «հանդիպումներ», «խորհրդակցություններ», «կոնսուլտացիաներ»: Տարվա ընթացքում տեղի ունեցան հանդիպումներ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ու երկրների ղեկավարների մակարդակով, ընդ որում՝ 2019-ին կայացավ Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև առաջին պաշտոնական հանդիպումը: Դրանք, սակայն, էական արդյունքների չհանգեցրին. նախկինի պես բանակցային սեղանին որևէ փաստաթուղթ …