03 Մարտ 2020 | 19:00
«Կորոնախուճապ»․ ներկայացումները չեղարկվում են, տոմսերը՝ վերադարձվում․ փակե՞լ թատրոնները, թե՞ ոչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այն բանից հետո, ինչ հաստատվեց Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը, մշակութային հաստատություններում զգալիորեն նվազել է մարդկանց հոսքը։ Բազմաթիվ տոմսեր վերադարձվում են թատրոններ և կինոթատրոններ, շատ ներկայացումներ, այդ թվում՝ պրեմիերաներ, չեղարկվում են՝ հանդիսատես չլինելու պատճառով։ Եվ երբ մեկ շաբաթով Հայաստանի ուսումնական հաստատություններում դասերը դադարեցնելու որոշում կայացվեց, հայ հանրության շրջանում հնչեցին թատրոններն ու կինոթատրոնները ժամանակավորապես փակելու մասին …