Դիմակ կրե՞լ, թե չկրել, սա է խնդիրը․ Պարետի նոր որոշումը քաղաքացիներին շփոթմունքի մեջ է գցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

Որտե՞ղ դիմակ կրել, որտեղ՝ ոչ։ Այսօրվանից ուժի մեջ է մտել Պարետի նոր որոշումը, համաձայն որի փոխվել են նաև դիմակ կրելու պարտադիր պահանջները։ Այսպես, ըստ որոշման՝ դիմակ կրելը շարունակում է պարտադիր մնալ հանրային փակ վայրերում, հանրային տրանսպորտում ու տաքսիներում։ Իսկ առանց դիմակ լինել քաղաքացիները կարող են բնության գրկում ու անձնական մեքենայում։

Որոշման այս կետերը, սակայն, փոքր-ինչ խնդրահարույց են, եթե հաշվի առնենք նախկինում մտցված սահմանափակումները, ըստ որոնց, օրինակ, կարելի էր միասին առանց դիմակ սնվել, սակայն կողք կողքի քայլել միայն դիմակով կամ, օրինակ, երբ ընտանիքի անդամները ստիպված էին նույն մեքենայի մեջ դիմակով գտնվել։

Հստակեցնելու համար, թե որ դեպքերում քաղաքացիները կարող են դիմակ չկրել, Factor.am-ը դիմեց Պարետատուն, որտեղից մեզ փոխանցեցին։ «Դիմակ կրելը պարտադիր չի լինելու գյուղական և քաղաքային բնակելի վայրերից դուրս՝ բացօթյա հանգստի նպատակով նախատեսված վայրերում, հանգստան գոտիներում և լողափերում, սարերում, անտառներում և նմանատիպ բացօթյա տարածքներում»,- մեզ հետ զրույցում նշեց ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի խոսնակ Վահան Հունանյանը։

Ստացվում է՝ այգիներն ու պուրակները, ըստ Պարետի որոշման, «բնության գիրկ» չեն համարվում և դիմակ կրելն այդ վայրերում շարունակում է պարտադիր մնալ։

Ըստ Պարետի որոշման՝ դիմակը կշարունակի պարտադիր մնալ նաև այն դեպքում, եթե բնության գրկում եք, սակայն պատմամշակութային վայրեր եք այցելում, մասնակցում ուխտագնացության, որպես տնտեսական գործունեություն կազմակերպված՝ անհատական և խմբային արշավների, էքսկուրսիաների, քայլարշավների, ուղևորությունների և նման բնույթի այլ միջոցառումների։

Վարակաբան Մելանյա Շմավոնյանի կարծիքով՝ Պարետի այս որոշումն արդարացված է, «Ճիշտ է, քանի որ մարդիկ էնտեղ իրար քիթ մտած չեն լինում, դա տրանսպորտ չի, մաքուր օդին են, այնպես որ շատ հանգիստ կարող են առանց դիմակ շնչել»։

Համաճարակաբան Մերի Ստեփանյանն էլ գտնում է, որ բնության գրկում դիմակ չկրել կարելի է միայն պատշաճ սոցիալական հեռավորության պահպանման դեպքում. «Եթե սոցիալական հեռավորությունը չի պահպանվում, վտանգ կա։ Եթե երկարատև շփում է՝ 15 րոպեից ավելի և առանց դիմակի, սերտ կոնտակտ պետք է լինի, վտանգ կա։ Եթե պահպանվում է հեռավորությունը, վտանգը փոքրանում է»։

Պարետի նոր որոշմամբ առանց դիմակի կարելի է գտնվել նաև անձնական մեքենայի մեջ։ Պարետատնից հետաքրքրվեցինք՝ արդյոք սա բոլորին է վերաբերում, թե միայն նույն ընտանիքի անդամ հանդիսացող քաղաքացիներին։

«Անձնական օգտագործման մեքենայում կապ չունի, թե ուղևորներն ովքեր են, այսինքն՝ բոլորը կարող են չկրել»,- հայտնեց Վահան Հունանյանը։

Իսկ ի՞նչ կլինի, եթե անձնական մեքենայում քաղաքացիները գտնվեն ընտանիքի անդամ չհանդիսացող այնպիսի քաղաքացիների հետ, որոնք, հնարավոր է, վարակակիր լինեն։ Վարակաբան Մելանյա Շմավոնյանն այս հարցում հորդորում է ծայրահեղությունների գիրկը չընկնել․ «Անձնական մեքենաներով հիմնականում երթևեկում են ընտանիքի անդամները։ Հիմա հազարից մեկ մի ընկեր որ եկավ, նստեց, արդեն դրա հավանականությունը էնքան է պակասում, էդպիսի ծայրահեղությունների մեջ չպետք է ընկնել»։

Համաճարակաբան Մերի Տեր-Ստեփանյանի կարծիքով էլ՝ անձնական մեքենայում դիմակ կրելու մասով վտանգը շատ մեծ չէ։ Ըստ նրա՝ պահանջն ի սկզբանե ավելի շատ կազմակերպչական բնույթ ուներ․ «Եթե մեքենայի մեջ լինեն տարբեր մարդիկ ու փոքր տարածքում շփումը մեծ լինի, իհարկա, դա վտանգավոր է։ Վերահսկելու առումով սա խնդիր էր, լրացուցիչ փաստաթղթային փաստարկում էր պահանջվում՝ նույն ընտանիքի անդամ են, թե՝ տարբեր։ Այս դեպքում արդեն մարդու անձնական ռիսկերի գնահատումը կիրականացվի, որ ինքը գնահատի, եթե օտար մարդու հետ է մեքենայի մեջ, միանշանակ պետք է կրել։ Այստեղ պետք է ուղղակի բնակչությունը տեղեկացված լինի ռիսկին, որ եթե օտար մարդիկ են մեքենայի մեջ ու փոքր տարածքում շփվում են, իհարկե, ռիսկը մեծանում է»։

Հավելենք, որ դիմակ չկրել կարելի է նաև ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելիս, ինչպես նաև նաև քրոնիկ շնչառական հիվանդությունների առկայության դեպքում՝ ունենալով համապատասխան հիվանդությունը հաստատող բժշկական փաստաթուղթ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան