Այո՛, Վլադիմիր Գասպարյանը վախեցնում էր․ ողջունում եմ, որ խոստովանում է իրենց հանցանքները․ Գարեգին Միսկարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.09.2026 | 10:22
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների մրցակիցները 4-րդ տուրում
19.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
19.09.2026 | 09:52
UFC. Արման Ծառուկյանը և Մաուրիսիո Ռուֆին կշռվել են, հայացքների մենամարտը լարված է անցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 09:41
Արսեն Հարությունյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 01:11
ԱԺ պատգամավորներին Անկախության 35-ամյակի առթիվ պարգևավճարներ կտրվեն․ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները կհրաժարվեն դրանցից
18.09.2026 | 23:14
Nestlé-ն և «Աշան»-ը մեկնաբանել են ընկերություններում ժամանակավոր կառավարում սահմանելու՝ Պուտինի հրամանագիրը
18.09.2026 | 23:00
Ադրբեջանը, Թուրքիան ու Ուզբեկստանը Ղարաբաղում, Նախիջևանում ու Կասպից ծովում զորավարժություններ կանցկացնեն
18.09.2026 | 22:46
Մ-4 ճանապարհին կանխվել է քարաթափման վտանգը․ վտանգավոր ժայռաբեկորները հեռացվել են
18.09.2026 | 22:25
Սեպտեմբերի 19-ին և 20-ին ՄՔԾ մի շարք ստորաբաժանումներ կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումները
18.09.2026 | 22:11
$ 3 650 000՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.09.2026 | 21:48
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
18.09.2026 | 21:30
Իլհամ Ալիևն իր ընտանիքին պատկանող հերթական բիզնես օբյեկտն է բացել
18.09.2026 | 21:14
Բաքուն արձագանքել է Փարիզի՝ Ադրբեջան ուղևորությունների վերաբերյալ նախազգուշացմանը
18.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ադրբեջանը հարված է հասցնում խաղաղության պրոցեսին․ պատերազմի սպառնալի՞ք, թե ավելին ստանալու քայլ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Քաղաքացու որոշում» ՍԴԿ գործադիր մարմնի անդամ Գարեգին Միսկարյանի հետ

-Պարոն Միսկարյան, զրույցը սկսենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ BBC Hardtalk հաղորդմանը տված հարցազրույցից։ Վարչապետն, ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ արցախյան խնդրին։ Բայց Փաշինյանն այդպես էլ չխոսեց, օրինակ, այն մասին, որ ադրբեջանական զինուժը տավուշյան վերջին մարտերի ընթացքում միտումնավոր է քաղաքացիական անձանցով, բնակավայրերով իրեն, այսպես ասած, վահան է սարքել և եթե մերոնք փորձեն իրենց լռեցնել՝ համապատասխան գործողություններ իրականացնելով, ստացվում է, որ ավտամոտ կերպով վնասում են ադրբեջանական բնակավայրերը։ Ըստ Ձեզ՝ այս միտքը պե՞տք էր այդ հաղորդման ընթացքում հնչեցնել։

-Կարծում եմ՝ Հայաստանի և Ադրբեջանի ու Արցախի և Ադրբեջանի սահմանագծի ամբողջ երկայնքով շատ տարբեր են դիրքերը, և խնդիրներն էլ են շատ տարբեր։ Միայն դա չի։ Ես կարծում եմ՝ խնդիրներ շատ կան։ Այն, որ իրենք անօդաչու սարքերն օգտագործում են խաղաղ բնակչության դեմ, այն, որ հաճախակի հարձակումների են ենթարկում մեր դիրքերը, այդ ամենը մի հաղորդման, մի հարցազրույցի ընթացքում շատ դժվար կլիներ ներկայացնելը։ Դրա համար ասել, թե որն է դրանցից ավելի առաջնային և որը երկրորդական՝ մի քիչ վիճահարույց է։

-Երբ երկրի ղեկավարն ասում է, որ ինքը չի զանգահարում դատավորներին՝ դա դեռ այդ համակարգում առկա խնդիրները չի՞ լուծում։

-Բնականաբար։ Դատական համակարգի անկախությունը միայն ղեկավարից չի, կառավարությունից չի։ Դատական համակարգի կախվածությունը, կոռումպացվածությունը բազմաշերտ է։ Դա կարող է լինել և նախկին թիմակիցներից, և նախկին պաշտոնյաներից կախվածություն՝ կոմպրոմատների և այլնի տեսքով։ Դա կարող է լինել միմյանցից կախվածություն։ Եվ սպասել, որ այս դատարանները, որոնք ձևավորվել են մեզ հայտնի միջավայրում՝ արդարություն կվերականգնեն երկրում, միամտություն է։

-Ի դեպ՝ քրեական գործերից մեկով անցնող նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն օրերս հարցազրույց էր տվել, որում շեշտել էր՝ ինքը ոչ թե նախկին է, այլ ապագա, ասել էր, որ իրեն ոչ ոք չի կարող վախեցնել, ինքն է ամբողջ կյանքում վախեցրել։ Բացի այդ, Գասպարյանը շեշտել էր, որ հեղափոխության ժամանակ, երբ Փաշինյանը մտել է Ռադիոտուն, ինքն է ոստիկաններին հրամայել չկրակել։ Ինչո՞ւ է նա այդպիսի հայտարարություն անում։

-Այն, որ ասում է՝ ինքն է վախեցրել և իրեն ոչ ոք չի կարող վախեցնել՝ գուցեև ճշմարտությունն այդպիսին է։ Այո, իրենք վախեցնում էին, դրա լավ մասնագետն էին, ձևերը գիտեին՝ ինչպես ժողովրդին, լրագրողներին վախեցնել։ Ես ողջունում եմ, որ խոստովանում է իրենց կատարած հանցանքները, բայց ասել, որ իրենք ապագա են՝ դա չասեմ՝ միամտություն է, բայց փորձում են իրականությունը խեղաթյուրել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մերի Մարտիրոսյան