27 Հունվար 2020 | 20:16
«Խոստացել էի, որ ձեռնաշղթա չենք հագցնի» ոստիկանապետը՝ «Էրեբունի պլազա» ներխուժած տղամարդու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ամենակարևոր խնդիրը, որն այդ պահին դրված էր, լուծվեց։ Ականատես եղանք անարյուն հանգուցալուծման։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով հունվարի 23-ին «Էրեբունի պլազա» ներխուժած տղամարդու վնասազերծման դեպքին։ «Մեր թիվ մեկ խնդիրն առանց որևէ միջադեպի, առանց վիրավորի, առանց զոհի այդ մարդուն տվյալ տարածքից դուրս բերելն էր, ինչը, կարծում եմ, …