Գործիքը, որը տարիներ շարունակ օգտագործվել է ժողովրդի դեմ, չի փոխվել. Տիգրան Եգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2026 | 17:07
Հայաստանի Մ-17 հավաքականը ոչ-ոքի խաղաց Լյուքսեմբուրգի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 17:00
Երևանի փողոցներում լքված գույքը կտեղափոխվի հատուկ տարածք․ սեփականատերերին 6 ամիս ժամանակ կտրվի՝ այն հետ պահանջելու համար
17.11.2026 | 16:52
Սկսվել է «Տիգրան ջան, սիրուն չի» օպերացիա. Գևորգ Ստեփանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 16:40
Մուսաևը 6 անգամ կրակել է Անի Ավետիսյանի ուղղությամբ, ապա գցել մահճակալին և հարվածներ հասցրել. հրապարակվել է Շաքի ներխուժած ադրբեջանցու մեղադրական եզրակացությունը
17.11.2026 | 16:36
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է․ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 16:23
Սերբիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել․ օդաչուն զոհվել է
17.11.2026 | 16:14
«Աննախադեպ գործողություն»․ Զելենսկին մանրամասներ է հայտնել Ղրիմի կամրջին հարվածի գործողությունից
17.11.2026 | 16:13
Գևորգ Ղազարյանը խզել է պայմանագիրն «Արարատ-Արմենիայի» հետ
17.11.2026 | 16:06
Արամ Վարդևանյանն ու Հնդկաստանի դեսպանը քննարկել են սահմանադրական բարեփոխումների սահմանափակումների վերաբերյալ Հնդկաստանի փորձը
17.11.2026 | 15:54
Ֆրանսիան պատրաստվում է նոր բողոքի ցույցերի` մինչ արհմիությունները համազգային գործադուլի կոչ են արել
17.11.2026 | 15:43
2026-ին ՔԿՀ-ներում մահվան 4 դեպք է արձանագրվել․ ՀԿ-ները մտահոգություն են հայտնում
17.11.2026 | 15:34
Բնական է, 10 բալանոց խցանումը նյարդայնացնում է ոչ միայն տիկին Հակոբյանին, այլև բոլորիս. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 15:26
Պրահայում երկու ուղևորատար գնացքների բախման հետևանքով 46 մարդ է տուժել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 15:24
Ալիկ Սարգսյանի անվան հետ կապվող ընկերությանը ձևական մրցույթով հատկացված 3,6 մլրդ դրամի հողերի վարձակալությունն անվավեր է ճանաչվել
17.11.2026 | 15:18
6 ամսով ձերբակալված Ուսման Նուրմագոմեդովն ազատ է արձակվել ԱՄԷ-ում
Բոլորը

Մարտի 1-ի տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը մտահոգություն արտահայտեց՝ կապված Մարտի 1-ի գործով դատավարության և դատարանների գործունեության հետ: Նրա դիտարկմամբ՝ այսօր չի իրականացվում սկզբունքային, հետևողական իրավական քաղաքականություն:

«2018թ. ժողովուրդն իրականացրեց հեղափոխական գործողություններ և ազատվեց ամբողջատիրական իշխանությունից, որը 20 տարի քայքայում էր ինչպես ՀՀ-ն, այնպես էլ անհատական իրավունքերը և, ըստ էության, գործում էր Հայաստանի ժողովրդի դեմ։ Եվ հեղափոխության պատճառներից մեկը իրավունքների զանգվածային խախտումներն էին և ժողովրդավարության նկատմամբ ոտնձգությունները, որոնք իրագործվել էին նաև այսօր գործող դատական համակարգի օժանդակությամբ և միջոցով։ Հեղափոխությունից հետո, երբ շարունակում է գործել այն գործիքը, որը գործել է պետության ու ժողովրդի դեմ, որևէ խնդիր չի կարող լուծվել։ Երբ դահիճին կամ նրա կողքին լուռ կանգնած գործընկերոջը վստահում ես մի գործ, որի հետ կապված նրանք ոճիրներ են գործել, ապա այդ գործը չի կարող ունենլ որևէ հեռանկար»,- ընդգծեց Տիգրան Եգորյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։