13 Ապրիլ 2020 | 18:26
Մետրոն և ավտոբուսները պետք է թույլատրվեն, տաքսիներն ավելի մեծ ռիսկ են պարունակում․ Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ հատուկ նիստում ներկայացրեց արտակարգ դրության ռեժիմում որոշ միջոցառումների չեղարկման վերաբերյալ խմբակցության առաջարկը։ Խմբակցությունն առաջարկում է արտակարգ դրության օրերին թույլատրել ավտոբուսների և մետրոպոլիտենի աշխատանքը՝ ընդգծելով, որ խոսքը գազելների մասին չէ։ Առաջարկվում է վերաբացել շինանյութի, տնտեսական, սպորտային խանութները, արհեստագործական նշանակության կետերը, թույլատրել միջմարզային ուղևորափոխադրումները, վերաբացել մեքենաների տեխնիկական սպասարկման կետերը, պրոթեզավորման …