Թշնամին միայն ուժի լեզուն է հասկանում, և այդ ուժի լեզուն Ադրբեջանը պետք է զգա․ Թևան Պողոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 15:18
«Եթե ընդամենը 5000 ընտանիք է բնակարան ձեռք բերել, ո՞ւր է ծախսվել 250 մլն դոլարը»․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:13
«Էկոլոգիական աղետի մեկնարկ»․ քաղհասարակությունը դատապարտում է Ամուլսարի շահագործումը
12.10.2026 | 15:10
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կինն ու երեխաները՝ տուժողներ // Երբ կքննարկվի TRIPP-ն ԱԺ-ում․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 15:01
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված շուրջ 1600 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցներ
12.10.2026 | 14:52
Մարդկանց շփոթեցնելով ուղղորդել եք ձեր «կանտորա» ու փող աշխատել․ Վարդանյանը՝ Ենգոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 14:44
Տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի են արժանացել ամերիկացի երկու գիտնականներ
12.10.2026 | 14:37
ՌԴ-ի փոխարեն ո՞ւր է գնացել հայկական միրգը․ պետությունը փոխհատուցել է արտահանված ծավալի շուրջ 90%-ը 
12.10.2026 | 14:30
29 տարով՝ 240 մլն դոլարի վարկ․ ԱԺ-ն քննարկում է տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 14:23
Թրամփի հատուկ բանագնացները հետաձգել են Մոսկվա այցը․ Axios
12.10.2026 | 14:17
Իրանից շուրջ 70 կգ «մարիխուաննա» է տեղափոխվել Հայաստան․ 2 անձ կալանավորվել է
12.10.2026 | 14:08
Իշաոտնուկների վրա բերենք նախագահներին նստացնե՞նք․ պարո՛ն Կարապետյան, Ձեր տան աթոռների արժեքը կասե՞ք․ Տարոն Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 14:00
Պարոն Ալեքսանյան, շատ եք ուզո՞ւմ, տոմս առնենք Կալուգա թռե՛ք, Կալուգան տեսեք․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:52
Պետական բյուջեի փողերը թալանում եք, դուք թալանչի եք․ Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:43
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ՈՒՂԻՂ
12.10.2026 | 13:40
Ձեր պատկերացմամբ՝ քոսոտ ծայրագավառը իրան դրել ա պետության տեղ, միջոցառում ա կազմակերպում․ Ալեքսանյանը՝ ՀՀ-ում COP17-ի անցկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Արցախում գտնվող Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանի հետ

– Պարո՛ն Պողոսյան, նախորդ օրերին Ադրբեջանը հրետակոծում էր Ստեփանակերտը՝ թիրախավորելով խաղաղ բնակչությանը։ Այսօր քաղաքում տագնապի ազդանշան է միացել։ Ի՞նչ դրություն է հիմա։

– Գիշերն ինչ-որ չափով հանդարտ էր, առավոտյան ժամը 9-ի կողմերն առաջին անգամ եղավ օդային տանգապ, դրանից հետո մի քանի անգամ կրկնվեց, բայց առնվազն քաղաքի վրա հրետակոծման ձայներ չեն եղել։ Մի քիչ առաջ, կարծես թե, ՀՕՊ-ն է աշխատել, ինչը նշանակում է, որ օդում թշնամին երևի շարունակում է գործողությունները և ՀՕՊ-ը մեզ պաշտպանում է։ Բայց համեմատական հանգիստ է եղել՝ նախորդ օրերի համեմատ։ Եղանակն այստեղ ամպամած-անձրևային է, մնացածը, կարծես, նորմալ է։ Բոլորս ակնկալիք ունենք, որ կլսենք լավ լուրեր դիվանագիտական կամ ռազմական ուղղություններից։

– Արցախում այսօր ի՞նչ տրամադրություններ են։ Հայտնի է, որ Ադրբեջանը թիրախավորում է քաղաքացիական օբյեկտները և հենց խաղաղ քաղաքացիներին։

– Արցախում, երևի, առաջին անգամ չի, որ մենք բոլորս ապրել ենք այն օրերը, երբ հրետակոծությունների տակ ունեցել ենք և՛ ծնունդ, և՛ հարսանիք ենք արել, և՛ կորուստներ ենք ունեցել, և՛ կյանքն է շարունակվել, աշխատել ենք, և դրա հետ միասին՝ թիկունքն է ապահովվել, որ մեր զինվորները մշտապես ամուր թիկունք զգան։ Տրամադրությունները շատ նման են 1991-94 թվականներին, այս անգամ Հայաստանի Հանրապետությունից տարբեր մարդկանց այստեղ լինելու, գնալու, օգնություն բերելու, ապահովելու և աշխատանքներին մասնակցելու աշխատանքներ են ընթանում, ինչը վստահություն է տալիս մարդկանց։ Բոլորը գիտակցում են, որ միասնականության շրջանակում է մեր հաղթանակի գրավականը, և մեր միասնությունը պետք է պահել։ Տրամադրություններն այնպիսին են, որ մեր պատերազմն է, բոլորս պետք է կանգնել և կարողանանք մեր պատերազմում ապահովել մեր հաղթանակը։

– ՀՀ ՊՆ-ն այսօր հերքել է Ադրբեջանի հայտարարությունները, թե հայկական զինուժը հրետակոծում է Ադրբեջանի խաղաղ բնակավայրերը և, ըստ ՊՆ-ի, հող է նախապատրաստում մարտական գործողությունների վերսկսման՝ անտեսելով համանախագահների հայտարարությունները՝ դադարեցնել մարտական գործողությունները։ Այս դադարը որքա՞ն կարող է տևել, ինչո՞վ այն պայմանավորել։

– Պետք է հասկանալ, որ տեղեկատվական պատերազմը դարձել է բոլոր պատերազմների անբաժանելի մասը և, բնականաբար, Ադրբեջանը ցանկանում է միջազգային հանրությանը ոնց որ ավելի համոզել, որ հայերն են առաջինը սկսել, իսկ իրենք պատասխանել են։ Բոլորը լավ էլ գիտակցում են, որ Ադրբեջանն է սկսել պատերազմը, մենք էլ պետք է մեր բաժինն ապացուցենք, ներկայացնենք ապացույցներ, թե ինչպես են թիրախավորել, և որ տարբերություն չի դրվում ռազմական, քաղաքացիական, հումանիտար և այլ գաղափարների միջև։ Բոլոր հայերն իրենց թշնամիներն են և իրենց նպատակն է՝ վերացնել հայությանը։ Մենք պետք է դա թույլ չտանք, պայքարենք, կռվենք ու ամեն ինչ անենք։ Այնպես որ՝ երբ Ադրբեջանը մի քայլ է ձեռնարկում, պետք է գիտակցի, որ պատասխանը լինելու է համարժեք, իսկ հաղթանակները միշտ ապահովվում են՝ մի բան էլ ավելին անելով։ Մենք պետք է գիտակցենք, որ թշնամին միայն հասկանում է ուժի լեզուն բոլոր ուղղություններով, և այդ ուժի լեզուն պետք է զգա։

Տեսանք, որ կարողացանք ճնշումներ ապահովել դիվանագիտական դաշտում, աշխարհը սկսեց արթնանալ՝ գիտակցելով, թե ինչ է այստեղ կատարվում, տեղի ունեցան տարբեր հայտարարություններ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագաների կողմից, և հասկանալի է՝ բոլոր այս տարրերը ճնշման խնդիր են լուծել։ Պետք չէ մոռանալ, որ համարժեք պատասխանները Ադրբեջանի ներքին կյանքում են սկսել խնդիրներ առաջացնելը, և ոնց որ Ադրբեջանում էլ են գիտակցում, որ ուշ թե շուտ պետք է նստեն բանակցային սեղանին կամ դադարեցնեն պատերազմը։ Բայց մենք պետք է շատ զգոն լինենք, թշնամին միշտ էլ խորամանկ է եղել, նույնիսկ 1991-94 թվականների պատերազմում մենք ունեցել ենք մի շարք այլ զինադադարներ՝ մեկ օրով, մեկ շաբաթով, մեկ ամսով, և ինքը ուժերը հավաքել ու նորից հարվածել է։ Այնպես որ՝ մեր կռիվը, մեր պատերազմը չի ավարտվել, և պետք է շատ լավ գիտակցենք, որ ամեն օր հասկանանք աշխարհի գլխավոր օրենքը՝ «Ուզում ես խաղաղություն՝ պատրաստվիր պատերազմի»։ Մենք պետք է օգտագործենք նույնիսկ կես ժամանոց դադարը՝ պատրաստվելու պատերազմին, որ ապահովենք մեր խաղաղությունն ու հաղթանակը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան