04 Հուլիս 2019 | 13:57
Գեղարքունիքի մարզի բոլոր կոյուղաջրերը լցվում են Սևան. ինչո՞ւ է կանաչել Սևանը և ինչպես փրկել այն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սևանա լիճը կանաչել է ջրիմուռների և մարդկային գործոնի արդյունքում: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիոգորյանը: «Մարդկային գործոնը դա կեղտաջրերի, անտառապատ տարածքների, այսինքն՝ ֆոսֆոր-ազոտի լրացուցիչ քանակությունն է։ Այդ գործոններն են՝ կոմունալ կենցաղային կեղտաջրեր, ցանցավանդակ, գյուղատնտեսություն, անասնապահություն, ջրի տակ անցած բուսական տարածքներ, հատակային նստվածքներ։ Ավելի լայնածավալ ուսումնասիրություններ կիրականացվեն, կհայտնաբերվեն, …