Գոնե ասեին՝ խեղճ ժողովուրդն իր ունեցվածքից մի բան կհաներ․ Հին Թաղերի ղեկավարը՝ գյուղն ադրբեջանցիներին հանձնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
Բոլորը

Ի՞նչ է տեղի ունեցել Հին Թաղերում և ինչո՞ւ այն հանձնվեց ադրբեջանցիներին։ Factor TV-ի հետ զրույցում Հադրութի շրջանի Հին Թաղերի գյուղապետ Էդիկ Այվազյանն ասաց՝ իրենց այդ մասին նախապես ոչինչ չէին ասել։

«Ո՛չ գրաժդանսկի կա մեր գյուղում, ո՛չ էլ բանակից, թուրքերին են տվել։ Խաղաղ բնակիչներին մի քիչ շուտ էի տարհանել, կռիվներ էին գնում էնտեղ, բայց դիրքերը պահում էինք տղերքով։ Ամսի 30-ին ՄՈԲ-ը եկավ, հանձնեցինք իրենց։ Հետո շաբաթ օրը էդ մարտը եղավ՝ վիրավորներ, գերիներ․․․ էլ արդեն չգիտեմ՝ էնտեղ կոնկրետ ինչ վիճակ ա։ Գիտեմ, որ երեկ ռուսները գյուղը տվել են թուրքերին»,- ասաց Էդիկ Այվազյանը։

Հարցին՝ արդյո՞ք գյուղապետն ու բնակիչները նախապես տեղեկացվել են գյուղը հանձնելու մասին, Էդիկ Այվազյանը պատասխանեց՝ իրենց իմանալով՝ գյուղերը մնալու էին իրենց տիրապետության տակ։

«Գոնե ասեին՝ խեղճ ու կրակ ժողովուրդն իր ունեցվածքից մի բան կհաներ։ Անընդհատ խաբում էին՝ ռուսը պիտի գա, կանգնի։ Ռուսն էլ եկավ, տվեց թուրքերին ու վերջ։ Ամեն ինչ՝ ունեցվածք-բան, թողեցինք էնտեղ ու դուրս եկանք»,- պատմեց գյուղապետը։

Արդյո՞ք որևէ պարզաբանում փոխանցել են, որևէ մեկին դիմել են հարցին էլ Այվազյանը հարցով է պատասխանում՝ ո՞ւմ դիմի։

«Նախագահին զանգում եմ, համարը փոխել ա, չեմ կարող հետը խոսել։ Մեր վարչակազմի ղեկավարը տեղյակ չի, թե ինչ ա կատարվել։ Ումի՞ց ճշտես, անտերություն ա»,- եզրափակեց Հին Թաղերի գյուղապետ Էդիկ Այվազյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան