05 Մայիս 2021 | 17:02
Հայրենադարձված գերիների համար մշակվում է սոցիալական և առողջապահական փաթեթ․ նախարարի պաշտոնակատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայրենադարձված գերիների համար մշակվում է սոցիալական և առողջապահական փաթեթ: Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Նարեկ Մկրտչյանը: «Ծրագիրը կտարբերվի գումար բաժանելու ծրագրից, այսինքն՝ կմշակվի սոցիալական փաթեթ, որը կլուծի մասնագիտական կողմնորոշման, զբաղվածության, սոցիալական, ինչպես նաև առողջապահական որոշակի ծառայություններից օգտվելու խնդիրները»,- նշեց Մկրտչյանը՝ հավելելով, որ դեռևս կա միայն ծրագրի գաղափարը, որը …