Խոշոր ներդրումներ ենք բերելու Դիլիջան՝ հիմնելու արտադրություններ, գյուղմթերքի շուկա, խրախուսելու ենք փոքր ու միջին ձեռնարկություններին․ Դիլիջանի համայնքապետի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.06.2026 | 23:29
Ալեն Սիմոնյանը պարգևատրել է պետական պահպանության ծառայության աշխատողներին
29.06.2026 | 23:11
ԱԱ-2026. Բրազիլացիները կամային հաղթանակով դուրս եկան 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 22:55
Արման Եղոյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու չընտրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 22:38
Ադրբեջանում բանտարկված քաղակտիվիստները նամակ են հղել ԵՀ նախագահին՝ Ադրբեջան այցի ընթացքում քննարկել մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
29.06.2026 | 22:25
ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը․ ՆԳՆ
29.06.2026 | 22:03
Վրաստանն ու Ղազախստանը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
29.06.2026 | 21:55
«Դոմինո փրոդաքշն»-ին վկայի կարգավիճակով հրավիրելու անհրաժեշտություն չեմ տեսնում․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:35
Խնդիր չեմ տեսնում պարոն Իոաննիսյանին հրավիրելու մեջ, ուղղակի չեմ ուզում գործընթացը ձգձգվի․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:27
Պուտինի սուրպերզբոսանավը 2022թ․ ի վեր առաջին անգամ հայտնվել է ռադարների էկրանին․ այն նկատել են Դանիայի ափերի մոտ
29.06.2026 | 21:20
Մարդատարներին կարգելե՞ն Երևան մտնել․ Ավինյանն առաջարկում է քաղաքի մուտքերի մոտ կայանատեղիներ սարքել. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:12
Կաշկանդված եմ Մեդվեդևի խոսքը մեկնաբանել, քանի որ չեմ կարդացել. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:06
Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականը 4-րդն է փոքր երկրների ԵԱ-ում
29.06.2026 | 21:00
Վարչապետին առաջարկել եմ՝ ՔՊ-ն և արևմտյան թևի ուժերը մեկ ցուցակով մասնակցեն ընտրությանը, բայց մերժել է․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 20:58
ՀՀ-ում էժան գներով բենզին չկա, որովհետև աշխարհում գնաճ կա. Գևորգ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 20:51
«Հարյուրավոր աշխատանքից ազատվածնե՞ր». Նարեկ Կարապետյանի պնդման հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

 

Factor TV-ի հարցազրույցը «Ապրելու երկիր» կուսակցության Դիլիջանի համայնքապետի թեկնածու Արմինե Հովհաննիսյանի հետ

-Տիկի՛ն Հովհաննիսյան, Դիլիջանի համայնքային ընտրություններին Ձեր ներկայացրած «Ապրելու երկիր» կուսակցությունից բացի ևս չորս քաղաքական ուժ է մասնակցում՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Հայրենիքը», «Քաղաքացու որոշումը», «Հանրապետությունը»։ Դուք ՀԿ սեկտորում եք աշխատել մինչ այս՝ ինչո՞ւ եք որոշել ինտեգրվել քաղաքական ուժի, ավելին՝ դառնալ համայնքապետի թեկնածու։

-Միացել ենք «Ապրելու երկիր» կուսակցությանը, երբ մենք համախոհների մի մեծ թիմ ունեինք արդեն, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով հաջողություններ են գրանցել և նվիրված են, իրենց ներդրումն են կատարում ամեն օր համայնքի զագրացման գործում։

-Ովքե՞ր են այդ մարդիկ։

-Դիլիջանի բնակիչներ, ովքեր տարբեր ոլորտներում են աշխատում և մենք․․․ ես՝ լինելով «Դիլիջանի համայնքային կենտրոն» ՀԿ-ի տնօրենը, քաջատեղյակ եմ Դիլիջանի խնդիրներից և իմ բնակիչների խնդիրներից, և որ կարևոր է շատ՝ ականջալուր եմ այդ խնդիրներին եղել և իմ թիմի հետ միասին փորձել ենք այդ խնդիրներին լուծումներ առաջարկել։ Եվ երբ որ արդեն պիտի լինեին տեղական ինքնակառավարման ընտրությունները, մենք որոշեցինք միանալ «Ապրելու երկիր» կուսակցությանը, քանի որ մեր թիմի, մեր անդամների գաղափարը, տեսլականը համընկնում էր «Ապրելու երկիր» կուսակցության տեսլականի հետ՝ կապված որակյալ կրթության, ողջամիտ կառավարման համատեքստում։

-Ինչպե՞ս եք պատրաստվում փոխել դիլիջանցիների, և համայնքի կազմ մտնող գյուղերի բնակիչների կյանքը, ի՞նչ միջոցներով։

-Մեզ համար շատ կարևոր է կրթությունը։ Երբ որ ես սկսել եմ համայնքային կենտրոնում աշխատել 2014 թվականից, ամեն բան արել ենք, որ մեր համայնքի գյուղական բնակավայրերից ներգրավենք մարդկանց մեր բոլոր պրոյեկտներում։ Բայց հիմա մենք գտնում ենք, որ այդ համայնքներում ևս պետք է հիմնել այսպիսի համայնքային կենտրոններ, որոնք հզորացնում են մարդկանց ներուժը, մարդկանց տալիս են հավելյալ հմտություններ։ Ամեն բան լինելու է կրթության շուրջ։ Կրթելով մարդկանց՝ մենք կարողանալու ենք հավասարաչափ զարգացում ունենալ նաև մեր գյուղական բնակավայրերում։ Սրա պահանջը կա, այո։ Այն ամենը, ինչ անում ենք Դիլիջանում, պետք է անենք մեր բոլոր գյուղերում։ Կրթական հնարավորությունները պետք է հասանելի լինեն բոլոր գյուղերում և մեր գյուղերի բնակիչները կարողանան մասը կազմել Դիլիջանի մշակութային, սոցիալական կյանքին։

-Բայց այդ բաղադրիչները բավարար չեն, որ մարդիկ իրենց երջանիկ զգան և չարտագաղթեն, ապագա տեսնեն իրենց համայնքում։

-Մենք տարբեր խոշոր ներդրումներ ներգրավելով, խոշոր ներդրումներ բերելով համայնք, պետք է հիմնենք վերամշակման արտադրություններ, մենք պետք է խրախուսենք փոքր ու միջին ձեռներեցությունը Դիլիջանում, պետք է հիմնենք գյուղմթերքի շուկա, հիմնելու ենք նաև արվեստի գործերի ցուցահանդես վաճառքի հարթակ, որտեղ արվեստագետները կկարողանան ներկայացնել իրենց արտադրանքը, և դա մենք ապահովելու ենք օնլայն հարթակում։ Դիլիջանում շատ գյուղմթերք կա, գյուղական բնակավայրերի մեր բնակիչների համար ապահովելու ենք մշակման արտադրություններ և հարթակ ենք ծառայելու, որ կարողանան սպառել մեր գյուղացիները։ Անելու ենք այնպես, որ ՀՀ տարբեր համայնքներում ապրող դիլիջանցիները վերադառնան և ներդրում ունենան Դիլիջանի զարգացման գործում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան