29 Ապրիլ 2021 | 11:23
Քիչ առաջ եմ բուժվել, վարակված էի. Էկոնոմիկայի նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն այսօր կառավարության նիստից հետ լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ վարակվել է կորոնավիրուսով։ «Վարակված էի, քիչ առաջ եմ լավացել»,- ասաց նախարարը` միաժամանակ, սակայն, հայտարարելով, որ պատրաստ է պատվաստվել: «Պատրաստ եմ պատվաստվել ցանկացած պատվաստանյութով, որը ինձ կտրամադրվի»,- նշեց Քերոբյանը։ Մանրամասները՝ տեսանյութում: