09 Փետրվար 2022 | 17:55
Պապիկյանը խոստացավ զբաղվել պատերազմից հետո հաշմանդամության կարգ չունեցող անձանց խնդրով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցին, խոստացավ զբաղվել պատերազմում վիրավորված, սակայն հաշմանդամության կարգ չունեցող անձանց խնդիրներով: Պատգամավորը ներկայացրեց մի իրավիճակ, որին ականատես է եղել վերջերս մարզային այցելությունների ժամանակ Արարատի մարզում, սակայն շեշտեց, որ խնդիրը համակարգային է։ Պապիկյանն ասաց, որ այդ խնդրով կզբաղվեն, որպեսզի հասկանան, …