Այդ գործընթացը լինելու է․ ՔՊ-ականը՝ ԼՂ իշխանության ներկայացուցիչների՝ ապօրինի գույքի բռնագանձման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
Բոլորը

Վերջնական լուծումը բնակարաններով ապահովումն է, ինչը նշանակում է, որ պետությունը մեծ ծրագիր պետք է իրականացնի բնակարանաշինության՝ հատուկ տեղահանվածների մասով: Դա արդեն տարիների հարց է»,- այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր, սյունեցի Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով բռնի տեղահանված արցախահայության խնդիրներին։

Անդրադառնալով դիտարկմանը, որ իշխանական պատգամավորները հնչեցնում են կոչեր, թե «ղարաբաղյան կլանին պետք է ունեզրկել» և ունեցվածքը բաժանել ղարաբաղցիներին, և հարցին, թե դրան կողմնակի՞ց է արդյոք՝ Խաչատրյանը նշեց․ «Ես կողմնակից եմ այն ամենին, ինչն ամրագրված է ՀՀ օրենքով: ՀՀ օրենքում գրված է, որ ապօրինի ձեռք բերված գույքը պետք է բռնագանձվի: Դրա համար դատախազությունում ստեղծվել է հատուկ ծառայություն:

Եթե կպարզվի, որ պաշտոնյաների ձեռք բերված գույքը ապօրինի է, իհարկե, դա պետք է բռնագանձվի, բայց օրենքով սահմանված կարգով: Բայց մենք ապրում ենք իրավական, սոցիալական, ժողովրդավարական պետության մեջ, որևէ մեկը չի կարող որևէ մեկի գույքը վերցնի, բաժանի ում ուզի: Հետևաբար, այդ գործընթացը լինելու է, բայց խստագույնս օրենքի սահմաններում»:

Անդրադառնալով հարցին՝ ձեզ չհաջողվեց ձեր հռչակած կոռուպցիոներներին, թալանչիներին ունեզրկել Հայաստանում, հիմա անցել եք Ղարաբաղի՞ն՝ Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Չէ, բայց ինչի՞ եք գնահատական տալիս, որ չհաջողվեց: Այդ 5 տարիներից 4 տարին գրեթե պատերազմական և մի շարք այլ աշխարհաքաղաքական ցնցումների մեջ ենք ապրել, երկրորդը՝ ստեղծել ենք լուրջ մարմիններ դատախազությունում, որոնք զբաղվում են դրանով, երրորդը՝ հարյուրավոր մարդիկ կան, որոնք շահառուն են այդ օրենքի և նրանց գույքը բռնագանձման տակ է: Դուք տեսնում եք դատական նիստեր, երբ մարդկանց գույքը, առանձնատները դրված են, լուրջ գործեր կան և 1-2 տարի հետո առարկայական կերևա, մի օրով չես կարող մեկի գույքը վերցնել, տալ ուրիշի, դա արդեն պետություն չի, դառնում է բռնապետություն»:

Մանրամասները՝ տեսանյութում։