Թող Սամվել Բաբայանի հետ ոտք չմեկնեն, ինքը հիմա էլ կարող է մտնել Արցախ ու դուրս գալ․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Նիկոլ Փաշինյանը և մեր Կառավարությունն ընդհանրապես բազմիցս հորդորել ենք, որ գնան ուղիղ բանակցությունների, այսինքն՝ լինեն ուղիղ Ստեփանակերտ-Բաքու բանակցություններ, և նույնիսկ առաջարկ է արվել միջազգային գործընկերների կողմից, որ դա լինի միջազգային մեխանիզմների շրջանակներում, ինչը շատ լավ կլիներ»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

«Բազմաթիվ անհասկանալի պրոցեսների բերումով այդ բանակցությունները տեղի չունեցան, դրան հետևեց նաև Արցախում իշխանափոխությունը, որը հիմնավորվում էր Արցախի անվտանգության մակարդակը բարձրացնելով և այլ առկա խնդիրները լուծելով: Բայց տեսանք, որ իշխանափոխությունից մի քանի օր հետո կապիտուլյացիայի ենթարկվեց Արցախը: Այսինքն՝ այն բոլոր թեզերը, որոնք դրված էին իշխանափոխության, բանակցությունների չգնալու հիմքում, պարզվեց, որ սխալ էին, ճիշտ կլիներ, որ մեր հորդորներին ընդառաջեին և բանակցությունների գնային»:

Խաչատրյանի խոսքով՝ Սամվել Բաբայանը, տեսնելով ստեղծված իրավիճակը, տեսնելով, որ բանակցությունների չգնալը բերելու է աղետի, իր նախաձեռնությամբ գնացել է այդ բանակցություններին, և ինչ-որ համաձայնություններ եղել են, բայց քանի որ դա պաշտոնական Ստեփանակերտի կարծիքը չի եղել, դրանք որևէ արդյունք չեն տվել:

«Ադրբեջանը մի քանի անգամ համաձայնել է բանակցել Ստեփանակերտի հետ, իհարկե, որոշակի պայմաններով, բայց այդ բանակցությունները տարբեր պատճառներով չեն կայացել, դրանցից մեկը Ստեփանակերտի չցանկանալն է եղել»,- նշեց պատգամավորը։

Անդրադառնանք հարցին՝ իր մոտ հարց չի՞ առաջանում, թե ինչպես է Սամել Բաբայանը ԼՂ իշխանությունների թիկունքում պայմանավորվածությունների, գրավոր շփումների մեջ մտել ադրբեջանցիների հետ, ո՞վ է նրան այդ մանդատը տվել, Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Սամվել Բաբայանը նախքան իշխանափոխությունն էլ բազմիցս ասել է, որ եթե գնան այս ճանապարհով, Արցախի վրա հարձակում է լինելու, և կորցնելու ենք Արցախը: Սամվել Բաբայանը որպես հեռատես ռազմական և քաղաքական գործիչ կանխատեսել է այս իրավիճակը և հանուն Արցախի գնացել այդ բանակցություններին: Հիմա, որ մանդատ ուներ կառավարությունը, ինչ եղավ այդ մանդատը, այդ մանդատը օգտագործվեց կապիտուլյացիայի համար, իսկ Սամվել Բաբայանը, որ այդքան խնդրում էր, ասում՝ ես ունեմ դրա լուծումը, կարող եմ գնալ բանակցությունների, նրան խաղից դուրս թողեցին և այնպես արեցին, որ Բաբայանը չմասնակցի և լուծեցին հարցն այնպես, ինչպես ձեռք էր տալիս»:

Խաչատրյանը հավելեց, որ Բաբայանի ազնվության վրա ոչ ոք չի կարող կասկածել, նա դա իր կյանքի, անցած ուղով է ապացուցել. «Սամվել Բաբայանը տաղանդավոր ռազմական գործիչ է, որը շատ լավ վերլուծում է իրավիճակը և կարողանում իրավիճակի գնահատմամբ առաջ գնալ, ինչը ապացուցել է 90-ականներին, երբ որ Արցախում ստեղծված էին շատ ավելի դժվար պայմաններ, քան այսօր էր․․․ Նա հիմա էլ կարող է երբ ուզի մտնել Արցախ ու դուրս գալ»:

Մանրամասները՝ տեսանյութում։