05 Հոկտեմբեր 2023 | 18:52
Հայրենիքը սիրենք գործով. ԼՂ-ից տեղահանվածների համար օգնություն հավաքագրելուն նաև արտերկրից են միացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տերյան 105 հասցեում արդեն ավելի քան տասն օր Արցախից բռնի տեղահանվածների համար օգնություն է հավաքվում․ սնունդ, քաղցրավենիք, դեղորայք, հիգիենայի պարագաներ, նաև մանկասայլակներ․ մեծ ու փոքր հավաքում են առաջին անհրաժեշտության այն ամենը, ինչը հարկավոր է հայրենիքից ձեռնունայն տեղահանված մեր հայրենակիցներին։ Այստեղ նախ գրանցում են օգնության կարիք ունեցող արցախահայերին, հավաքագրում նրանց հասցեները ու կամավորների միջոցով օգնություն ուղարկում, …