Հայաստանը հնդկական ZEN հակադրոնային համակարգ է գնում․The Eurasian Times․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
Բոլորը

Հնդկաստանից հրթիռահրետանային կայանքներ և հրթիռներ ներկրելուց հետո Հայաստանն այժմ հակադրոնային համակարգ է ձեռքբերում իր հարավասիական ընկերոջից, գրում է The Eurasian Times-ը։

Լրատվամիջոցի աղբյուրները, որոնք ցանկացել են անանուն մնալ, հայտնել են, որ Հայաստանը պայմանագիր է կնքել Հնդկաստանում մշակված Zen հակադրոնային համակարգ (ZADS) գնելու համար: Ըստ աղբյուրի՝ 41,5 միլիոն ԱՄՆ դոլար արժեքով պայմանագրով նախատեսված է ոչ միայն հակադրոնային համակարգերի մատակարարում, այլև օպերատորների պատրաստում։

Պաշտպանության համակարգն աշխատում է անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման, դասակարգման, հետևելու, պասիվ հսկողության, տեսախցիկի սենսորների և սպառնալիքների չեզոքացման վրա՝  հաղորդուղիների խցանման միջոցով։ Այն հնդկական ԶՈՒ-ն կիրառում է 2021 թվականից։

Zen Technologies ընկերությունը հայտարարել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 28-ին կայացած խորհրդի նիստում հավանություն է տվել Հայաստանում մասնաճյուղի ստեղծմանը:

The Eurasian Times-ը նշում է, որ Հայաստանը դարձել է Հնդկաստանի ռազմավարական գործընկերը։ 2022 թվականին երկու երկրները պայմանագրեր էին կնքել PINAKA հրթիռային կայանքներ, հակատանկային զինամթերք և 250 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ այլ զինամթերք մատակարարելու վերաբերյալ։ Սա Հնդկաստանի կողմից PINAKA-ի առաջին արտահանումն էր: Ըստ աղբյուրի՝ Հայաստանն ընտրել է Pinaka MBRL-ները, որոնք դիտարկվում են որպես ամերիկյան HIMAR-ների մրցակից։  Բացի այդ, թեև Հնդկաստանը հրապարակայնորեն չի հաստատել, որ Հայաստան է մատակարարում երկիր-օդ դասի Akash SAM համակարգեր, Bharat Dynamics Limited-ը (BDL) հայտարարել է, որ արտահանման պատվերներ է ստացել բարեկամ երկրից:

Հնդկաստանի հետ երկխոսությունը վերաբերում է ոչ միայն գնումներին, այլև պոտենցիալ համատեղ ձեռնարկություններին՝ սարքավորումները տեղում հավաքելուն և հայ սպաների պատրաստման համար պայմաններ ստեղծելուն: