«Համոզեք՝ մեր դեմ չխոսեն». ահազանգ Ֆիզկուլտինստիտուտի ռեկտորի ենթադրյալ ապօրինությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
Բոլորը

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի Մարզչամանկավարժական ֆակուլտետի դեկան Տիգրան Սիմոնյանն ահազանգում է՝ ինստիտուտում ապօրինություններ են կատարվում, դասախոսական կազմի և ուսանողների նկատմամբ էլ՝ հետապնդումներ։ Ասում է՝ մոտ մեկ ամիս առաջ, երբ վերականգնվեցին ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանի լիազորությունները, սկսեցին անտեսվել ամբիոնի վարիչների, դասախոսների և ուսանողների կարծիքները։ Ըստ Սիմոնյանի՝ ինստիտուտում առանց մրցույթ հայտարարելու փոխվում են ամբիոնի վարիչներ, նշանակվում նոր մարդիկ, որոնք ոչ մի կապ չունեն ֆիզկուլտուրայի հետ։

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում լարված իրավիճակ է արդեն մի քանի օր։ Բուհի ուսանողական խորհրդի նախագահ Գայանե Չիլոյանը պատմում է՝ օրերս ուսանողները դասադուլ էին հայտարարել՝ բողոքելով ուսանողների, դասախոսների, ամբիոնի վարիչների և դեկան Տիգրան Սիմոնյանի նկատմամբ հետապնդումների և անօրինությունների դեմ։

Գայանե Չիլոյանի խոսքով՝ Հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ, երբ ինքը ներկայացրել է ուսանողների խնդիրներն ու առաջարկները, ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանն ասել է, որ զրպարտության համար դատի է տալու։ Ըստ Գայանեի՝ մի քանի օր հետո իրեն հայտնի է դարձել, որ իսկապես իրավական գործընթաց է սկսվել, չնայած մինչ օրս գրավոր ծանուցում չի ստացել։

1996-ից այստեղ դասախոսող Մարզչամանկավարժական ֆակուլտետի դեկան Տիգրան Սիմոնյանն էլ ասում է՝ այդ ընթացքում ինստիտուտում ոչ մի՝ անգամ բանավոր նկատողություն չի ստացել, այնինչ երեք օրվա ընթացքում արդեն երկու գրավոր նկատողություն ունի։

Factor TV-ն ՈՒԽ նախագահի և դեկանի բարձրաձայնած խնդիրների վերաբերյալ փորձեց մեկնաբանություն ստանալ Դավիթ Խիթարյանից, սակայն ուսումնագիտական գծով պրոռեկտոր Լուսինե Ստեփանյանը փոխանցեց, որ ռեկտորն արձակուրդում է, և այս պահին ինքն է կատարում ռեկտորի լիազորությունները։

Պրոռեկտորը հերքում է ուսանողների և դասախոսների նկատմամբ հետապնդումների մասին լուրեր։ Նրա խոսքով՝ Մարզչամանկավարժական ֆակուլտետի դեկանը նկատողություն է ստացել իր պայմանագրով նախատեսված գործառույթների չկատարման համար, իսկ ամբիոնի 3 վարիչների պաշտոնավարման ժամկետները ավարտվել են և, ըստ կարգի, երրորդ անգամ ընտրության հնարավորություն չի տրվում։

ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը Factor TV-ին հայտնեց, որ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանողներից և դասախոսներից երեք գրավոր նամակ են ստացել։ Գրիգորյանի խոսքով՝ առաջիկայում նախատեսվում է Հոգաբարձուների խորհրդի նիստ գումարել, որի ժամանակ կքննարկվի բուհի շուրջ ստեղծված իրավիճակը։

Նշենք, որ գլխավոր դատախազն այս տարվա մայիսի 2-ին որոշում էր կայացրել հանրային քրեական հետապնդում հարուցել ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանի նկատմամբ՝ պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով։ Նույն օրը որոշումն ուղարկվել էր վարույթն իրականացնող մարմնին՝ մեղադրանք ներկայացնելու համար՝ միաժամանակ հանձնարարելով նրա նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառել պաշտոնավարման կասեցումը։ Սակայն սեպտեմբերի 19-ին Դավիթ Խիթարյանի լիազորությունները դատարանի որոշման հիմքով վերականգնվել են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան