Բռնության ենթարկված փոքրիկի 4 տարեկան քույրը տեղափոխվել է ՀՕՖ․ հիմա բուժզննում է անցնում

Լուրեր

28.10.2026 | 15:10
ԱԺ-ն վավերացրեց TRIPP-ի համաձայնագիրը // Միրզոյանը ՀԱՊԿ Հայաստանի վերադարձ չի տեսնում․ ԼՈՒՐԵՐ
28.10.2026 | 15:02
Երևանում երկու հեծանիվ գողանալու կասկածանքով 45-ամյա տղամարդ է հայտնաբերվել
28.10.2026 | 14:53
Կատարի միջնորդներն Իրանին ԱՄՆ-ի հետ պատերազմը դադարեցնելու նոր համաձայնագրի նախագիծ են ներկայացրել
28.10.2026 | 14:44
«Այնտեղ մի հատ սուբյեկտ ունեք»․ Ալեքսանյանի խոսքից հետո ԱԺ-ում վեճ ծավալվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:42
Փաշինյանը Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ քննարկել է Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները
28.10.2026 | 14:41
Ընդդիմության հույսը արտաքին ճնշումն ու «տրիգերն» է․ Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:34
Դավթաշենում 49-ամյա տղամարդու տնից հայտնաբերվել է 36 թուփ կանեփ և 9 կգ չորացված զանգված
28.10.2026 | 14:26
Իսպանիայում արագընթաց գնացքների բախման հետևանքով առնվազն 46 մարդ է զոհվել.ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:23
Հայաստանը մեկ մեդալ է նվաճել բռնցքամարտի երիտասարդական ԱԱ-ում
28.10.2026 | 14:17
Փոխանակ ասեք՝ Спасибо, многоуважаемые коллеги, եկել եք ասում եք՝ «արտահանումը նվազել է»․ Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:13
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 14:13
ԱՄՆ-ը դիտարկում է Կիրիլ Դմիտրիևի հիմնադրամի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու ուղիները․ NYT
28.10.2026 | 14:07
Պատմության մեջ ամենամեծ առևտրային դեֆիցիտը այս տարի է․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:00
Մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:56
Հայաստանն իր օրինակով ցույց է տալիս, թե ինչպես պետք է առաջ ընթանալ. Սլովենիայի ԱԳ նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Խորթ մոր կողմից բռնության ենթարկված և «կլինիկական մահ» ախտորոշմամբ Արաբկիր բժշկական կենտրոն տեղափոխված 1-ամյա երեխայի 4-ամյա քույրը տեղափոխվել է ՀՕՖ-ի «Մարդիգյան» երեխաների պաշտպանության կենտրոն։ Այս մասին Factor.am-ին հայտնեցին կենտրոնից։

4-ամյա երեխան մորական տատի խնամքին էր։ Սոցիալական աշխատողներն են որոշել նրան տեղափոխել ՀՕՖ։ Կենտրոնից տեղեկացրին, որ երեխան այժմ բուժզննում է անցնում, նրա մոտ առողջական խնդիրներ են հայտնաբերվել։

Թե երեխան որքան կմնա ՀՕՖ-ի «Մարդիգյան» երեխաների պաշտպանության կենտրոնում, դեռ պարզ չէ։

Նշենք, որ մարտի 16-ին Արաբկիր բժշկական կենտրոն տեղափոխված 1-ամյա երեխան դեռ վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը՝ ծանր։

Հավելենք, որ փոքրիկը ԲԿ էր տեղափոխվել մարտի 16-ին «կլինիկական մահ» ախտորոշմամբ։ Ժամեր անց ՆԳՆ-ն հայտնել էր, որ Արարատի մարզում մեկ տարեկան երեխայի սպանության փորձի համար ձերբակալվել է մեկ անձ։ Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ 1-ամյա երեխան այս տարվա հունվարի 22-ից մինչև մարտի 10-ը պարբերաբար ֆիզիկական ներգործության է ենթարկվել, իսկ մարտի 15-ին փորձել են դիտավորությամբ կյանքից զրկել փոքրիկին։ Հանրային քրեական հետապնդում էր հարուցվել երեխայի հոր երկրորդ կնոջ նկատմամբ։ Նա երեկ երեկոյան երկու ամսով կալանավորվել է։

Արփի Հակոբյան