Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի ԱԳՆ ներկայացուցիչներին
Քաղաքականություն
17.03.2026 | 17:13
Ազգային ժողովից հայտնում են, որ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մարտի 17-ին ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձեւաչափի արտաքին գործերի նախարարությունների Արեւելյան Եվրոպայի վարչությունների տնօրեններին ու Հայաստանում հավատարմագրված դեսպաններին:
«Ողջունելով հյուրերին՝ Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է նորդիկ-բալթիկ երկրների հետ համագործակցությունը:
Քննարկվել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:
Հյուրերը հետաքրքրվել են նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացով»,- ասված է հաղորդագրությունում։